ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. «Inside United»-ի ապրիլյան համարի շապիկին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի լուսանկարն է։
Ամսագրում հրապարակվել է նաև Մխիթարյանի հետ բացառիկ հարցազրույցը hետևյալ վերնագրով` «Մխիթարյան ֆուտբոլիստի ձևավորումը: Ինչպե՞ս է մեր հայ մարզիկն իրականացնում երազանքը «Յունայթեդում»:

Մխիթարյանը պատմել է, որ 13 տարեկան հասակում մարզվել է բրազիլական «Սան Պաուլո» ակումբում հմտությունները բարելավելու և կատարելագործվելու համար:
Նրա խոսքով` շատերը չէին հավատում, որ ինքը կարող է մեծ բարձունքների հասնել.
«Կարող եմ ասել, որ շատերն ինձ չէին հավատում: Նրանք պարզապես ծիծաղում էին և մտածում էին, թե այն ինչ ես ասում էի, խելահեղություն էր: Նրանք կարծում էին, որ ես չէի կարողանա հասնել այս մակարդակին: Երազում էի հանդես գալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում, և դա այն է, ինչ հիմա ես անում եմ»,- ասել է Մխիթարյանը: