ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ապրիլի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 13-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հայտնում է ԱԻՆ-ը:
Երևանում ապրիլի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Երևանի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.00C (2006 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` —7.40C (1997 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.50C։