ԿԳՆ-ն անդրադարձել է 127 դպրոցի աշակերտների ինքնավնասման միջադեպին

© Sputnik / Asatur Yesayants / Здание министерств
Здание министерств - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԿԳՆ–ն անդրադարձել է 127 ավագ դպրոցում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների` աշակերտները փորձել էին ածելիով կտրել իրենց նախաբազուկները, երբ տնօրենը բարկացել էր դասագրքերի գումարը չվճարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպի (ինքնավնասման փորձ) առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Школа - Sputnik Արմենիա
Դասագրքի վճարը` երևանյան դպրոցում ինքնասպանության պատճառ

Խնդիրը նախատեսվում է առաջիկայում քննարկել նաև դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները:

Նախարարությունն արձանագրում է, որ տվյալ դպրոցում անհրաժեշտ է կատարել ուսումնական և դաստիարակչական գործընթացի համապարփակ ուսումնասիրություն՝ ծնող-ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, սովորողի վարքագծի և մանկավարժական մոտեցման տեսանկյունից:

Միաժամանակ ԿԳՆ-ն ընդգծում է, որ խնդիրը գտնվում է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Լրահոս
0