Կանխվել է «KARABAX» մակնշմամբ պոմիդորի ներկրումը հանրապետություն

© Sputnik / Asatur YesayantsАрмянские помидоры
Армянские помидоры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«KARABAX» մակնշմամբ արկղերով լոլիկն ու վարունգը փորձել են Հայաստան ներկրել խնձորով ծածկված արկղերում

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Այս մասին հայտնում է ՀՀ մաքսային ծառայությունը։

Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:

«Ընդամենը մեկ օր առաջ էլ սահմանին կանխվել է «KARABAX» մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ պոմիդորի և վարունգի ներկրումը հանրապետություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում:

Լրահոս
0