Բոդիբիլդեր Աննա Մարտիրոսյանը նվաճել է Սև ծովի գավաթը

© Bodybuilding Illustrate / Анна Мартиросян
Анна Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աննա Մարտիրոսյանը «Բոդիբիլդինգի և ֆիթնես բիկինի 2017» սևծովյան գավաթի մրցաշարում ներկայացնում էր Սևաստոպոլը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Սևաստոպոլում անցկացվել է ««Բոդիբիլդինգի և ֆիթնես բիկինի 2017» սևծովյան գավաթի ավանդական մրցաշարը, որին ամեն տարի մասնակցում են Ռուսաստանի լավագույն աթլետները։ Այս մասին հայտնում է «Սևաս-ինֆորմ» լրատվական գործակալությունը։

Հայաստանում կայացավ բոդիբիլդինգի հերթական բաց առաջնությունը: - Sputnik Արմենիա
Առողջ մարմնում՝ առողջ հոգի. ճիշտ մոտեցում մկանների և բիկինիի հանդեպ

Մրցաշարի մրցավարական կոլեգիայի քվեարկության արդյունքում որոշվել են լավագույն մարզիկների անունները։ «Բոդիֆիթնես» կարգում հաղթող է ճանաչվել Աննա Մարտիրոսյանը։

Նա Bodybuilding Illustrate-ին տված հարցազրույցում նշել է, որ սիրում է զբաղվել բոդիֆիթնեսով և պատրաստվում է իր կարողությունները զարգացնել այս ուղղությամբ։

«Ինձ թվում է` այս թեման ինձ այնքան է կլանել, որ ես պետք է շարունակեմ այդ ուղղությամբ, թեև բոլորն ինձ ասում են` Անուշ, բավական է։ Մայրս ընդհանրապես չի ընդունում սա։ Բայց ինչ-որ բան ինձ ասում է, որ ես առայժմ չպետք է կանգ առնեմ։ Ինձ այլևս չեմ պատկերացնում մեկ այլ ասպարեզում»,- ասել է նա։

Աննա Մարտիրոսյանը նշել է, որ դուստրը հպարտանում է իրենով։ Այժմ նա խումբ ունի և ուրիշներին է մարզում։

Մրցաշարին մասնակցել է ավելի քան 70 աթլետ Սևաստոպոլից, Ղրիմից, Կրասնոդարի երկրամասից, Սանկտ Պետերբուրգից։

Русская версия 

Լրահոս
0