ԶԼՄ. «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունից նաև ոստիկան է տուժել

© AFP 2023 / Patrik STOLLARZ / Место взрыва автобуса "Дортмундской Боруссии"
Место взрыва автобуса Дортмундской Боруссии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի է դարձել, որ Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժել է նաև ֆուտբոլիստներին ուղեկցող ոստիկանը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին մոտոցիկլետով ուղեկցող ոստիկանը նույնպես վնասվածք է ստացել Դորտմունդում տեղի ունեցած պայթյուններից: Ոստիկանի մոտ ախտորոշվել է ակուստիկ վնասվածք, որի պատճառով նա որոշ ժամանակ չի կարողանա կատարել իր պարտականությունները։ Այս մասին գրում է Bild թերթը։

Գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ պայթյունները տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանին ցնցել է «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունը

Պայթյունից հետո հայտարարվեց, որ տուժել է «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկ Բարտերի մասին։ Նա հիվանդանոց է տեղափոխվել ապակու բեկորներից ստացած վնասվածքներով։

Պարբերականի տեղեկությունների համաձայն, ոստիկանության աշխատակիցը, որի անունը չի հրապարակվում, պայթյունի պահին ավտոբուսի մոտ է եղել։

Երեքշաբթի «Բորուսիան» պետք է «Մոնակոյի» հետ խաղար չեմպիոնների Լիգայի ¼ եզրափակչի շրջանակում։ Խաղից գրեթե մեկ ժամ առաջ մամուլը ԶԼՄ-երը հայտնեցին, որ մարզադաշտ ուղևորվող թիմի ավտոբուսի մոտակայքում պայթյուն է որոտացել։ Ավելի ուշ ոստիկանությունը հաստատեց այդ տեղեկությունը և հայտնեց, որ ավտոբուսի մոտակայքում երեք պայթյուն է տեղի ունեցել։

Ոստիկանության տվյալների համաձայն` պայթյունն իրականացնելու համար օգտագործվել են «լուրջ նյութեր»։ Իրավապահ մարմինները չեն բացառում, որ թիրախում հենց գերմանական թիմն է եղել։

Ինչպես հայտնում է Р-Спорт-ը, պայթյունի վայրից ոչ շատ հեռու հայտնաբերվել է մի երկտող, որն ուսումնասիրել են քննիչները։ Նամակի բովանդակությունը դեռ չի հրապարակվել։

«Բորուսիա»–«Մոնակո» խաղը կկայանա այսօր` մայիսի 12-ին։ Դորտմունդի ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցների կիրառումը։

Русская версия

Լրահոս
0