Սարգսյան. ՀԱՊԿ–ի գործունեությունն ուղղված չէ կոնկրետ երկրների դեմ

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցПрезидент Республики Армения Серж Саргсян
Президент Республики Армения Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «ՄԻՐ» հեռուստաալիքին տված հարցազրույցում շեշտել է ժամանակակից մարտահրավերներին ՀԱՊԿ–ը հարմարեցնելու անհրաժեշտությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ գործունեությունն ուղղված չէ առանձին պետությունների դեմ։

«Խոսքը կոլեկտիվ շահի մասին է, որը միասնական ուժերով է ստացվում։ Մեր մոտեցումն այդպիսին է, և որքան շուտ հարմարվի ՀԱՊԿ-ը ժամանակակից իրողություններին, այդքան ավելի լավ կլինի ՀԱՊԿ բոլոր մասնակիցների համար»,- Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի նախաշեմին ասել է Սարգսյանը «ՄԻՐ» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Պետությունները, որոնք ստորագրել են այն, ելնում էին ՀԱՊԿ-ի գոտում անվտանգության ապահովմանն ուղղված ուժերի համախմբման անհրաժեշտությունից, այդ պատճառով էլ այստեղ խոսքը չի գնում մասնավոր շահի մասին։ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ուղղված չէ որևէ մեկի դեմ»,- ասել է Սարգսյանը։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. Հայաստանի հիմնական տեղը ՀԱՊԿ–ում է

Ըստ նրա` խոսքը կազմակերպության շրջանակներում փոխշահավետ գործակցության մասին է։ ՀՀ նախագահը նշել է, որ ՀԱՊԿ զարգացումը շատ կարևոր է Հայաստանի և կազմակերպության մյուս անդամների համար։
ՀԱՊԿ-ը ստեղծվել է 2002 թ.-ին, և այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրել է 1992 թվականի մայիսի 15-ին։

Русская версия

Լրահոս
0