ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը գործելու է նույն փողոցի թիվ 32/9 շենքի հարակից ճանապարհահատվածում:
«Արագաչափը գործելու է 2017 թվականի ապրիլի 18-ից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: