Արմավիրում ամուսինը հրացանով սպանել է կնոջը

© Sputnik / Asatur Yesayants / Полиция и скорая помощь
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Արմավիրում ամուսինը որսորդական հրացանից կրակել կնոջ՝ Սյուզաննա Գալստյանի գլխին, որը տեղում մահացել է:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ապրիլի 12-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-02» է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կրակոց է հնչել: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի մայթին անհայտ քաղաքացին որսորդական հրացանով կրակոց է արձակել 1978 թ. ծնված Սյուզաննա Գալստյանի գլխին, որի հետևանքով կինը տեղում մահացել է:

Убийство ножом - Sputnik Արմենիա
Տղամարդու սպանության մեջ կասկածվող կնոջը ձերբակալել են

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հրազենը հայտնաբերվել է դեպքի վայրից 12 մ հեռավորության վրա:

Նույն օրը, ժամը 19.40-ին, մեղայականով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել 1980 թ. ծնված, նախկինում դատված Բախշի Մ.-ն և հայտնել, որ ապրիլի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կենտրոնական մասում գտնվող մանկական խաղահրապարակի դիմացի մայթին իր մոտ եղած որսորդական հրացանից կրակել իր կնոջ՝ Ս. Գալստյանի գլխի հետնամասին ու հեռացել, իսկ հրացանը նետել է դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող կրպակների միջնամասում:

Բախշի Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

Լրահոս
0