Յուրա Մովսիսյանը հորդորում է դիտել «Խոստում» ֆիլմը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը սատարել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The Promise) ֆիլմը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ #KeepThePromise հեշթեգով:

«Իմ բոլոր ընկերներին հորդորում եմ դիտել «Խոստումը» ֆիլմը ապրիլի 21-ին: Վերջապես Հայոց ցեղասպանության իրական պատմությունը կյանքի է կոչվել մեծ էկրաններին»,- գրել է Մովսիսյանը:

«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։ Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Հայաստանում և Ռուսաստանում այն կցուցադրվի ապրիլի 27-ին։

«Խոստում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #keepthepromise (պահիր խոստումը) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:

Լրահոս
0