Փորձագետ. Հայաստանում առանց ԵՏՄ–ի ավելի վատ կլիներ

© Sputnik / Asatur Yesayants / Видеомост Ереван – Астана – Бишкек – Минск, приуроченный к очередному заседанию Высшего Евразийского экономического совета в Бишкеке. Эдуард Киракосян и Андраник Алексанян
Видеомост Ереван – Астана – Бишкек – Минск, приуроченный к очередному заседанию Высшего Евразийского экономического совета в Бишкеке. Эдуард Киракосян и Андраник Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում ողջունում են ԵՏՄ–ն և կարծում, որ առանց այդ կառույցի երկրում իրավիճակը ավելի վատ կլիներ։ ԵՏՄ–ն ոչ միայն համագործակցության նոր հնարավորություններ է բացում, այլև թույլ է տալիս Հայաստանին՝ գործակցել Եվրասիական միության մեջ չմտնող հարևան պետությունների հետ, պնդում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Հայաստանն ավելին էր ակնկալում ԵՏՄ-ին անդամակցելուց, սակայն փորձագետներն ասում են, որ չարդարացված սպասումները կապված են տնտեսական ճգնաժամի, հակառուսական պատժամիջոցների և ռուբլու արժեզրկման հետ։

Сергей Шухно - Sputnik Արմենիա
Շուխնո. Հայաստանը, ԵԱՏՄ–ին անդամակցելով, տնտեսության «պայթյունային» աճ գրանցեց

«Այն հարցը, թե արդյո՞ք Հայաստանը պետք է լինի ԵՏՄ կազմում, մեզ մոտ չի քննարկվում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 կուսակցություններից և դաշինքներից միայն մի քաղաքական ուժ բարձրացրեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակապի ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։

Հայաստանում, նրա խոսքով, մեծ սպասումներ ունեին ԵՏՄ-ից, իսկ համեստ արդյունքները, որոնք մենք տեսնում ենք այսօր, կապված են տնտեսական ճգնաժամի հետ։ Կիրակոսյանը համոզված է, որ առանց ԵՏՄ-ի Հայաստանում իրավիճակն ավելի վատ կլիներ։

Այս տեսակետն ունի նաև ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։ Նա կարծում է, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք մեզ տրամադրում է միությունը, այդ թվում նաև համագործակցությունը Իրանի գործարար շրջանակների հետ։

«Մեր հիմնական խնդիրներից մեկը իրանական բիզնես-հանրության համար կամուրջ հանդիսանալն է»,- ասաց Ալեքսանյանը։

Ապրիլի 14-ին Բիշքեկում տեղի կունենա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը։

ԵՏՄ-ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միությունը ստեղծված է ԵՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։

Русская версия

Լրահոս
0