00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եվրատեսիլի» Գերմանիայի պատվիրակը հայերեն «շնորհակալություն» հայտնել գիտի

© Sputnik / Asatur Yesayants Певица Левина в Ереване
Певица Левина в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եվրատեսիլ 2017» մրցույթի Գերմանիայի մասնակցին Հայաստանում ընդունեցին նվերներով ու երգերով։ Երգչուհին իր հերթին խոստովանեց, որ շատ է հավանել հայկական խոհանոցը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. «Եվրատեսիլ» մրցույթի մասնակից Լևինա Մյուզիքը Հայաստան է այցելել պրոմո-արշավի շրջանակում։ Նա արդեն հասցրել է հանդիպել երկրպագուների, ինչպես նաև Երևանում «Եվրատեսիլ 2017»- ի երկրպագուների ակումբի անդամների հետ։

Երգչուհու խոսքով` նա իր թիմի հետ երկար է մտածել, թե պրոմո-արշավի ընթացքում որ երկրներ այցելի։ Ի վերջո, գերմանացի երաժիշտներն ընտրել են այն երկրները, որոնց մշակույթն ավելի գրավիչ է իրենց համար։

Левина - Sputnik Արմենիա
«Կաքավիկ». երգում է «Եվրատեսիլի» գերմանացի պատվիրակը

Sputnik Արմենիայի թղթակիցը երաժիշտներին գերմաներեն ողջունեց, ինչը ոգևորեց երգչուհուն և նրան ուղեկցող երաժիշտներին։

Հարցին` արդյոք երգչուհին հասցրել է հայկական կոնյակ համտեսել, Լևինան խոստովանեց. «Ես հայկական կոնյակ դեռ չեմ փորձել, բայց լսել եմ, որ շատ լավն է։ Անպայման կփորձեմ»։

Նրա գործընկերներից մեկն էլ կատակով ավելացրեց` հենց այսօր երեկոյան էլ անպայման կհամտեսեն։

Երգչուհու խոսքով` Լոնդոնում մի հայ ընկեր ունի, որը շատ է ուրախացել, երբ իմացել է իր`Հայաստան գալու մասին։

«Մի անգամ նա ինձ հայկական ուտեստ հյուրասիրեց, այդպես կայացավ իմ ու Հայաստանի ծանոթությունը», — ասաց երգչուհին։

© Sputnik / Asatur YesayantsԵրգչուհի Լևինան Երևանում
Երգչուհի Լևինան Երևանում - Sputnik Արմենիա
1/7
Երգչուհի Լևինան Երևանում
© Sputnik / Asatur YesayantsԵրգչուհի Լևինան Երևանում
Երգչուհի Լևինան Երևանում - Sputnik Արմենիա
2/7
Երգչուհի Լևինան Երևանում
© Sputnik / Asatur YesayantsԵրգչուհի Լևինան Երևանում
Երգչուհի Լևինան Երևանում - Sputnik Արմենիա
3/7
Երգչուհի Լևինան Երևանում
© Sputnik / Asatur YesayantsԵրգչուհի Լևինան Երևանում
Երգչուհի Լևինան Երևանում - Sputnik Արմենիա
4/7
Երգչուհի Լևինան Երևանում
© Sputnik / Asatur YesayantsԵրգչուհի Լևինան Երևանում
Երգչուհի Լևինան Երևանում - Sputnik Արմենիա
5/7
Երգչուհի Լևինան Երևանում
© Sputnik / Asatur YesayantsԵրգչուհի Լևինան Երևանում
Երգչուհի Լևինան Երևանում - Sputnik Արմենիա
6/7
Երգչուհի Լևինան Երևանում
© Sputnik / Asatur YesayantsԵրգչուհի Լևինան Երևանում
Երգչուհի Լևինան Երևանում - Sputnik Արմենիա
7/7
Երգչուհի Լևինան Երևանում
1/7
Երգչուհի Լևինան Երևանում
2/7
Երգչուհի Լևինան Երևանում
3/7
Երգչուհի Լևինան Երևանում
4/7
Երգչուհի Լևինան Երևանում
5/7
Երգչուհի Լևինան Երևանում
6/7
Երգչուհի Լևինան Երևանում
7/7
Երգչուհի Լևինան Երևանում

Երևանյան այցի շրջանակում գերմանացի երգչուհին հասցրել է լինել Կասկադում, հիանալ «սքանչելի աստիճաններով», եղել է Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, ծանոթացել մեծ երգահանի արվեստին, որի ստեղծագործություններից մեկը նա կատարել էր «Celebrate Diversity» ֆլեշմոբի շրջանակում։

«Ամեն ինչ հիանալի է», —լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։

Երգչուհին հույս ունի, որ կհասցնի լինել Հայաստանի այլ վայրերում, նշեց, որ իր հաջորդ «կանգառը» Մակեդոնիան է լինելու։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե Հայաստանն ինչի՞ հետ է ասոցացվում, երգչուհին պատասխանեց` հարուստ պատմության։

«Ես գիտեմ, որ Հայաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է և աշխարհում առաջինն է քրիստոնեությունը պետական կրոն ընդունել։ Այստեղ գալուց առաջ ես ուրիշ ոչինչ չգիտեի Հայաստանի մասին», — ասաց նա։

Ինչ վերաբերում է «Եվրատեսիլի» հայ մասնակից Արծվիկին, Լևինան կարծում է, որ նա լավ մարդ է` գերազանց ձայնային տվյալներով, և դեմ չէր լինի, եթե հանդես գային զուգերգով։

Երգչուհուն նաև հարցրին` կուզե՞ր ամուսնանար հայի հետ, Լևինան պատասխանեց, որ այդ հարցի շուրջ չի մտածել, բայց անպայման կմտածի։

«Եվրատեսիլ» մրցույթի երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Լևինան կատարեց իր Perfect Life երգը և Կոմիտասի «Կաքավիկը»։ Հայկական AlternatiV խումբը հատուկ երգչուհու համար կատարեց նրա մրցութային երգը և ևս մի երգ սեփական երգացանկից։ Նրա երկրպագուներից մեկը` Մարիամ Դաշտոյանը, երգչուհուն նվիրեց նրա դիմանկարը։

Վերջում Լևիան բոլորին դիմեց հայերեն։ «Շնորհակալություն»,- ասաց նա հավաքվածներին։

Русская версия 

Լրահոս
0