Վարչապետը բարկացավ. 17 տարի չաշխատած ընկերությունը միայն հիմա է օտարվում

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
17 տարի գործունեություն չծավալած ընկերությունը միայն այսօր է օտարվում։ Այս փաստը կառավարության նիստի ժամանակ բարկացրեց վարչապետ Կարեն Կարապետյանին։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ապրիլի 13-ին կառավարության օրակարգում ներկայացված էր ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի որոշման նախագիծը, որով օտարվում էր «Արաքս» ՓԲԸ-ի բաժնեմասերի 80 տոկոսը։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արման Սահակյանին հարցրեց` ինչո՞վ է զբաղվում այդ ընկերությունը։ Ի պատասխան` Սահակյանն ասաց, որ այս պահին ոչնչով էլ չի զբաղվում։

«Ինչքա՞ն ժամանակ է, որ այդ ընկերությունը գործունեություն չի ծավալում։ «Արաքս» ՓԲԸ-ն չի աշխատում 2000 թվականից, արդեն 17 տարի է՝ անգործության է մատնված»,- բարկացավ վարչապետը։

Վարչապետը քաջատեղյակ էր, որ ընկերությունը գործունեություն չի ծավալում դեռևս 2000 թվականից։

«Հետո ասում ենք` եկեք 80 տոկոս բաժնետոմսը կոլեկտիվին տանք: Կոլեկտիվը այդ 6 աշխատո՞ղն է: 17 տարի սպասել ենք, հիմա նոր որոշել ենք օտարել»,- բարկացած ասաց վարչապետը։

Նա հանձնարարեց ուսումնասիրել հարցն ու գույքագրումներ անել։

Լրահոս
0