Դավիթ Հարությունյան. «Ներմուծման ծավալը նվազել է»

© Sputnik / Asatur YesayantsДавид Арутюнян. Заседание Правительства РА 09.03.2017
Давид Арутюнян. Заседание Правительства РА 09.03.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության օրակարգի առաջին հարցը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում իրականացվել է յոթանասուն միլիարդ դրամի բարեգործական ծրագիր:

Դրանց մեծ մասը ծառայությունների մատուցման ձևով է, իսկ մյուս մասը` ապրանքների ներմուծման:

«Նախորդ տարվա համեմատ, ապրանքների ներմուծումը նվազել է չորս միլիարդ դրամի չափով, հիմնականում՝ ի հաշիվ դեղորայքի: Այնուամենայնիվ, ներմուծվող ապրանքների մոտ վաթսուն տոկոսը շարունակում են մնալ դեղորայքն ու բժշկական սարքավորումները»,- ասաց Հարությունյանը:

Ապրանքների մեծ մասը, նրա խոսքով, ներմուծվել է ԱՄՆ-ից, հետո Շվեյացարիայից, Չինաստանից և Իտալիայից:

Լրահոս
0