00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոշ լճից բան չի մնացել. բնապահպան–ակտիվիստի ահազանգը

© Gor Ayzak Hovhannisyan Озеро Гош, Дилижан
Озеро Гош, Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի մարզում գտնվող Գոշ լճի տարածքում ապօրինի հողային աշխատանքներ են իրականացվում։ Այն, թե ինչ վիճակում են հայտնվել լիճն ու շրջակայքը, նկարահանել է բնապահպան–ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանը։ Լճի վերաբերյալ ահազանգին արձագանքել է նաև բնապահպանության նախարարությունը, այս պահին` միայն հաղորդագրության տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի-Sputnik. Բնապահպան-ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանը Տավուշի մարզի Գոշ լճի տարածքում կատարվածի վերաբերյալ առաջինը տեղեկացավ սոցիալական ցանցերից։ Անմիջապես շտապեց այն վայրը, որտեղ հաճախ էր սիրում այցելել ու վայելել բնության հրաշքը։ Բայց այս անգամ գնաց, ու նրա առջև բացվեց անճանաչելի տեսարան։

«Քանդած էր, փորած էր, ջրի մակարդակն այդ գործողությունների հետևանքով բավականին իջել էր, ափի ամբողջ ռելիեֆը փոփոխված էր։ Գոշ լճի առանձնահատկություններից էին փոքրիկ ձկներն ու խեցգետինները, որոնք ժամանց էին ապահովում տեղացիների և տուրիստների համար։ Քանի որ խեցգետիններն էլ ապրում են լճափնյա մասերում, իրենց բները քանդած էին, բոլոր խեցգետինները լխճված-մնացած էին ցեխի մեջ»,- պատմեց նա։

© Gor Ayzak Hovhannisyan Գոշ լիճը. Տավուշ
Գոշ լիճը. Տավուշ - Sputnik Արմենիա
1/3
Գոշ լիճը. Տավուշ
© Gor Ayzak Hovhannisyan Գոշ լիճը. Տավուշ
Գոշ լիճը. Տավուշ - Sputnik Արմենիա
2/3
Գոշ լիճը. Տավուշ
© Gor Ayzak Hovhanisyan Գոշ լիճը. Տավուշ
Գոշ լիճը. Տավուշ - Sputnik Արմենիա
3/3
Գոշ լիճը. Տավուշ
1/3
Գոշ լիճը. Տավուշ
2/3
Գոշ լիճը. Տավուշ
3/3
Գոշ լիճը. Տավուշ

Գոռը քաջատեղյակ է, որ օրենքն արգելում է նման գործողություններ կատարել բնության հուշարձան հանդիսացող վայրում։

«Տավուշի մարզի գեղեցիկ տարածքի վերջին անկյունն է, որը բիզնես չի դարձել։ Ամբողջ «Դիլիջան» ազգային պարկը դարձել է բիզնեսի վայր։ Ցանկացած տեղ, ուր փորձում ես նստել, ինչ-որ մեկը հայտնվում է ու ասում, որ վարձակալել է տարածքը»,- ասաց բնապահպան-ակտիվիստը։

Նա չի թաքցնում, որ մինչ այս գործողությունները Գոշ լիճը ճահճացման խնդիրներ ուներ, եկողն աղտոտում էր, չնայած՝ դրա ֆոնին հայտնվում էին նաև ակտիվիստներ ու գյուղացիներ, որոնք խնամում և մաքրում էին տարածքը։

«Ինչ-որ մի «վերևի» ծանոթ-բարեկամներ եկել են այստեղ, քեֆ են արել, հարբել են, տարածքը նրանց դուրը եկել է, մտածել են տրակտոր բերեն, փորեն ու մի օբյեկտ սարքեն»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը։

© Felix KocharyanԱյսպիսի գեղեցիկ տեսք է ունեցել Գոշ լիճը մինչև ավերելը
Озеро Гош, Дилижан - Sputnik Արմենիա
Այսպիսի գեղեցիկ տեսք է ունեցել Գոշ լիճը մինչև ավերելը

Եղածի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև բնապահպանության նախարարությունը.

«ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու «Գոշ լիճ» տեղամասից` պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով, համաձայն 23.06.2015 թվականին կնքված պայմանագրի, օգտագործման է տրվել «Վենդոռ» ՍՊԸ-ին:

Ըստ պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ տարածած տեղեկատվության` «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն իրականացրել է տարածքը չորացած փայտից և աղբից մաքրելու աշխատանքներ, որոնք այս պահին դադարեցված են: Կատարվում են ուսումնասիրություններ»:

Русская версия

Լրահոս
0