Լևոն Ալթունյան. «Բժիշկների և հիվանդների միջև կա վստահության փոխադարձ կորուստ»

© Sputnik / Aram Nersesyan / Левон Алтунян
Левон Алтунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի թաքցնում, որ բժիշկների և հիվանդների միջև կա վստահության փոխադարձ կորուստ։ Դրա համար կան ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ։ Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանի հետ զրույցում նախարարն անդրադարձել է խնդրահարույց թեմային։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կարծիքով` բժիշկների և հասարակության միջև կա վստահության կորուստ։

Аптека - Sputnik Արմենիա
Բժիշկը կնշի քիմիական ֆորմուլան, քաղաքացին կընտրի իր գրպանին հարմար դեղորայքը

«Այդ է պատճառը, որ այսօր լավագույն ուսանողներն ու լավագույն երիտասարդ բժիշկներն անգլերեն, գերմաներեն են ուսումնասիրում, որպեսզի աշխատանք գտնեն արտասահմանում։ Հասարակությունը չի հավատում, որ բժիշկը կտա այն ամենը, ինչ նա սպասում է բժշկից, բժիշկն էլ չի հավատում, որ հասարակությունը պատրաստ է իրեն տալ բարեկեցություն և ընտանիքին ֆինանսական ու այլ տիպի կայունություն»,-ասաց նախարարը։

Նախարարի խոսքով` այս երկկողմ վստահությունն է պետք վերականգնել։

«Բժիշկը չպետք է ամեն անգամ ապացուցի, որ ինքը փիղ չէ»,- ասաց Ալթունյանը։

Նախարարն ավելացրեց, որ Հայաստանում կան շատ լավ բժիշկներ, որոնց դռների առաջ հերթեր են գոյանում, որոնց վստահում են, իսկ կատարած բուժումները ցանկալի արդյունք են տալիս։

Русская версия

Լրահոս
0