Լևոն Տեր-Պետրոսյանի դաշինքը պահանջում է չեղյալ հայտարարել ընտրության արդյունքը

© Sputnik / Asatur YesayantsКонституционный суд Армении
Конституционный суд Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի նախկին նախագահի՝ Լևոն Տեր- Պետրոսյանի, ընդդիմադիր դաշինքը բողոքարկում է խորհրդարանական ընտրությունների արդյունքը Սահմանադրական դատարանում:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. «Հայ ազգային կոնգրես-Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն» դաշինքը, որը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ուրբաթ Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել` պահանջելով չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

«Մենք երկու դիմում ենք ներկայացրել, մեկը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անունից, մյուսը` «Քաղաքացի դիտորդ» քաղաքացիական նախաձեռնության», — լրագրողներին ասաց ընդդիմադիր դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը:

Եթե այդ դիմումն ընդունվի ուսումնասիրման, նոր Խորհրդարանի առաջին նիստը կհետաձգվի: Սահմանադրական դատարանը, կանոնակարգի համաձայն, պետք է ուսումնասիրի դիմումը 15 օրվա ընթացքում և որոշում կայացնի մինչև ապրիլի 29-ը ներառյալ:
Ավելի վաղ` ապրիլի 9-ին, ԿԸՀ-ն մերժել էր խախտումների պատճառով ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի պահանջը:

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցավ նոր Սահմանադրությամբ առաջին ԱԺ ընտրությունը: Ընտրությանը մասնակցեց 9 քաղաքական ուժ` 5 կուսակցություն և 4 դաշինք:

Մեծամասնության քվեն ստացավ ՀՀԿ-ն:

Русская версия

Լրահոս
0