Հալաբյանում ավտոբուսի պայթյունից տուժած տղաները վարակվել են հեպատիտ C-ով

© Ani LiparityanВ Ереване взорвался автобус
В Ереване взорвался автобус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, հանրապետության գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ մեկ տարի առաջ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած տղաները հեպատիտ C-ով են վարակվել։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հասմիկ Ղազինյանը շեշտել է, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած տղաների վարակման ռիսկի գործոն հանդիսանում են ոչ միայն բուժման ընթացքում 3 տարբեր հիվանդանոցներում վիրահատական միջամտությունները, այլ նաև չի բացառում պայթյունից մահացածի օտար բեկորների առկայությունը երեխաների մարմնում: Այս մասին հայտնում է Tert.am-ը։

«Բնականաբար երեխաները երեք տարբեր հիվանդանոցներում ստացել են բավականին լուրջ ծավալային միջամտություններ, և երեք հիվանդանոցների միջամտություններն էլ կարող էին լինել վարակման ֆակտոր, բայց կա ևս մեկ ֆակտոր՝ երեխաների օրգանիզմ է ներթափանցել պայթյունից առաջացրած մահացած մարդու օտար բեկորները, և դա նույնպես հավանական ֆակտոր է, իհարկե՝ սա ավելի քիչ»,-ասաց նա:

Մեկ տարի առաջ՝ ապրիլի 25-ի երեկոյան, Երևանի Հալաբյան փողոցում տեղի էր ունեցել ավտոբուսի պայթյուն: 63 ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մեղավորը 55-ամյա Ռուբեն Բալյանն էր՝ նախկինում երկու անգամ դատապարտված: Հալաբյան փողոցում 63 համարի ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Ռուբեն Բալյանից բացի մահացել էր նաև ավտոբուսում գտնվող 37-ամյա Արմեն Հովհաննիսյանը, վեց անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Առավել ծանր մարմնական վնասվածներ էին ստացել 2 դեռահասներ՝ Էդգար Գասպարյանն ու Ռոլանդ Խոջայանը, որոնք բուժում են ստացել «Արմենիա» հանրապետական, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում:

Взрыв автобуса в Ереване - Sputnik Արմենիա
Ինչու՞ ավտոբուսի պայթյունից զոհված Արմենի ընտանիքն ուշադրության չարժանացավ

Հասմիկ Ղազինյանը նշել է, որ երեխաներից մեկի մոտ հայտնաբերվել է հեպատիտ C, հերթական վիրահատության պատրաստելու ժամանակ, ինչը հաստատվել է:

«Քանի որ նույն ճակատագրով քայլում են երկուսը, ապա մյուսին էլ՝ Ռոլանդին հետազոտել են և նրա մոտ էլ հաստատվել է հեպատիտ C: Երկու երեխաներն էլ գտնվում են խիստ հսկողության տակ ինչպես համապատասխան մասնագետների կողմից, այնպես էլ առողջապահության նախարարության վերահսկողության տակ արդեն մեկ տարի»,-ասաց նա:

Թե ինչ է արվում նման դեպքերը բացառելու համար, Հասմիկ Ղազինյանը նշել է, որ վիրաբուժական բաժանմունքներ ունեցող շատ հիվանդանոցներում նախքան այս կամ այն վիրահատական միջամտություն կատարելը հիվանդները հետազոտվում են հեպատիտ C-ի և B-ի վերաբերյալ:

«Երեխաների կյանքին սպառնալիք լինելով պայմանավորված՝ կարծես պետք է շուտ վիրահատվեին, այդ դրվածքը չի օգտագործվել, բոլոր մյուս դեպքերում համարյա բոլոր հիվանդանոցներում հետազոտվում են հեպատիտ C-ի վերաբերյալ»,-ասել է նա։

Գլխավոր հեպատոլոգը նշել է, որ երեխաները խիստ հսկողության տակ են, ստացել են այն, ինչ անհրաժեշտ է:

Լրահոս
0