«Երալաշի» հիմնադրի համար թանկ է հայ ընկերոջ նվերը

© Sputnik / Екатерина Чеснокова /  / Անցնել մեդիապահոցБорис Грачевский
Борис Грачевский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Երալաշի» «հայրն» իրեն շրջապատում է այնպիսի իրերով, որոնք ուրախ տրամադրություն են հաղորդում։ Այդ իրերի թվում Հայաստանից բերված մի նվեր կա։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. «Երալաշ» մանկական հումորային կինոամսագրի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին շատ է գնահատում ընկերոջ` Արկադի Գրիգորյանի նվերը։ Այս մասին Գրաչևսկին խոսել է «Вечерняя Москва» թերթին տված հարցազրույցում։

Չապլինի արձանիկը խորհրդանշում է այն մասնագիտությունը, որով Գրաչևսկին զբաղվել է գրեթե ամբողջ կյանքի ընթացում։

«Իմ սիրած արձանիկն է, ընկերոջս` Արկադի Գրիգորյանի նվերը, որը Հայաստանից եմ բերել։ Այս Չապլինը շատ լավն է, այնքան իսկական ու այնքան հեգնական։ Երևում է, որ այն շատ տաղանդավոր մարդ է պատրաստել»,- ասել է Գրաչևսկին։

Ռեժիսորի տանը «օտարերկյա» աստվածների բազմաթիվ դիմանկարներ և արձանիկներ կան։ Ավելի վաղ Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում նա խոստովանել էր, որ սիրում է այցելել Երևան, քանի որ այստեղ ջերմություն ու բարեկամական վերաբերմունք է զգում իր և իր երկրի նկատմամբ։

Русская версия 

Լրահոս
0