ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընտրվեց

© Sputnik / Aram Nersesyan Николай Патрушев и Юрий Хачатуров провели консультации в Ереване
Николай Патрушев и Юрий Хачатуров провели консультации в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախորդ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պարգևատրվել է Հավաքական անվտանգության խորհրդի առաջին աստիճանի կրծքանշանով։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն նոր գլխավոր քարտուղարն ընտրվեց, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Այս մասին հայտնում է Sputnik Ղրղըզստանը։

Բիշքեկում ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումն է ընթանում։

«Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դիտարկելիս, ընդունված որոշումների համաձայն, միաձայն ընտրվեց Յուրի խաչատուրովը։ Նա գործի կանցնի մայիսի 2-ին»,-հայտնել է Սեմերիկովը։

Նա ավելացրել է, որ նախորդ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պարգևատրվել է Հավաքական անվտանգության խորհրդի առաջին աստիճանի կրծքանշանով։

 

Լրահոս
0