Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ` Մարսելում

© Из архива Армянского музея Москвы / Согомон Тейлерян
Согомон Тейлерян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարսելի հրապարակներից մեկը կանվանակոչվի Սողոմոն Թեհլերյանի պատվին։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարակներից մեկը պաշտոնապես կանվանվի Սողոմոն Թեհլերյանի պատվին, որը 1921 թվականին մարտի 15-ին Բեռլինում սպանել է օսմանցի Թալեաթ Փաշային: Այս մասին հայտնում է armenianweekly–ն։

Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 21-ին: Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, մի շարք հանրային և քաղաքական դեմքեր, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները կմիավորվեն` պաշտոնապես հայտարարելու հրապարակի անվանափոխության մասին:

Միջոցառումը կազմակերպվում է Մարսելի քաղաքապետարանի և Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համատեղ ջանքերով:

Լրահոս
0