Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները երեք ոսկի, երկու արծաթ և երկու բրոնզ են բերում

© Sputnik / Andranik Ghazaryan / Бокс
Бокс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 14-ին Թբիլիսիում ավարտվել է Դավիթ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Հայաստանը ներկայացնող բռցքամարտիկնրը պատվով են վերադառնում Թբիլիսիից:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Դավիթ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշար եզրափակիչ փուլ դուրս եկած Հայաստանի հինգ բռնցքամարտիկներից ոսկե մեդալ նվաճել են 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ՝ Հովհաննես Բաչկովը եւ 75 կգ՝ Արման Դարչինյանը:

49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը դարձել են արծաթե, իսկ Հրայր Շահվերդյանը (60 կգ) և Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)՝ բրոնզե մեդալակիր:

Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր ութ բռնցքամարտիկ:

Русская версия

Լրահոս
0