«Հրազդան» ՔԿՀ-ում 22-ամյա դատապարտյալն ինքնասպան է եղել

© Pixabay / ArtWithTammyСамоубийство
Самоубийство - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում 22-ամյա դատապարտյալն ինքնասպանություն է գործել:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ինքնասպանություն գործած անձը 22-ամյա Փայլակ Գևորգյանն է:

«Կալանավորն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Նա կախվել է ջեռուցման համակարգի խողովակից»,-հայտնեցին ՔՎ հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ նա նախկինում էլ է դատապարտված եղել:

«Փայլակ Գևորգյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել երկու անգամ, այժմ մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ խարդախություն: «Հրազդան» ՔԿՀ-ում էր գտնվում այս տարվա ապրիլի 1-ից»,- տեղեկացրին ՔԿ հանրային կապերի բաժնից:

Русская версия

Լրահոս
0