00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. «Հաղթողների» հանդիպումը, Քոչարյանի զարթոնքը և ոչ պետքական օլիգարխները

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 15-ի մամուլի տեսությունը:

«Ժամանակ». Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը նորից հանդիպել են, և նորից չի որոշակիացել՝ «Ծառուկյան» դաշինքը կառավարության հետ կոալիցիա կազմելո՞ւ է, թե՞ ոչ։

Ծառուկյանը հակված չէ մաս կազմել Կարեն Կարապետյանի կառավարությանը և պատրաստ է ԱԺ-ում ընդդիմության տեղը զբաղեցնել՝ մինչև 2018 թվականին Սերժ Սարգսյանը կհստակեցնի իր անելիքները։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանը` ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին

Մինչդեռ չի բացառվում, որ այդ ծրագրերն արդյունավետորեն առաջ մղելու համար Սերժ Սարգսյանին պետք լինի, որ Ծառուկյանը միանա կոալիցիոն հուշագրին հիմա և ոչ թե 2018-ին»:

«Փաստ». Գագիկ Բեգլարյանը հեռանում է երկրից

«Փաստի» ապրիլի 11-ի համարում տպագրել էին «Խորհրդավոր ընթրիք. «Ai Leoni» ռեստորանում հանդիպել են երկու Կարեն Կարապետյանները և Գագիկ Բեգլարյանը» վերնագրով նյութը, որում մասնավորապես ասվում էր, որ «Տաշիրի» Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ փորձել է վարչապետին համոզել, որ Գագիկ Բեգլարյանին ընդգրկի կառավարության նոր կազմում: Ամենայն հավանականությամբ վարչապետը մերժել է:

Թերթի տվյալներով` Գագիկ Բեգլարյանը որոշել է հեռանալ Հայաստանից և բնակություն հաստատել Մոսկվայում: Աղբյուրի հավաստմամբ, նա պատրաստվում է Ռուսաստանի մայրաքաղաքում բացել իր բիզնեսները: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Երևանի իր բիզնեսը Բեգլարյանը կծախի, դժվար է ասել:

«Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը ակտիվանում է

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո բավական ակտիվացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ինտենսիվ հանդիպումներ է խնդրում։ Ծառուկյանի շրջապատի հետ է ցանկանում հարաբերություններ ունենալ:

Ում հետ երբևէ լավ հարաբերություններ է ունեցել՝ կապի է դուրս գալիս, հանդիպման փորձեր անում, որպեսզի վերսկսի շփումները:

Левон Тер-Петросян, - Sputnik Արմենիա
Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրվում է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում

Բաղրամյան 26-ում հաստատված իր նախկին ենթականերին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին և նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանին էլ է երկրորդ նախագահը կապվել։

Հանդիպել են նրանք, թե ոչ՝ պարզ չէ։ Բայց Քոչարյանի անսպասելի հետընտրական ակտիվությունը անակնկալ է շատերի համար»

«Փաստ». ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունն ու Վովա Գասպարյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. Մոտավորապես այս միտքն էր արտահայտվում ոստիկանության հաղորդագրության մեջ, որում ասվում էր, որ ՍԱՍ-ի Արտակի խայտառակ, ստորացուցիչ ձայնագրության տարածման հարցում ոստիկանությունը (իմա` Վլադիմիր Գասպարյանը) ոչ մի կապ չունի:

Բանն այն է, որ քաղաքում լուրեր են տարածվել, թե Վովա Գասպարյանի մարդիկ են ՍԱՍ-ի Արտակի խայտառակությունը տարածողները, որպեսզի նա Ազգային ժողովի պատգամավոր չդառնա: Իսկ եթե հրաժարվի, նրա փոխարեն պատգամավոր կդառնա ոստիկանապետի փեսան` Արթուր Գևորգյանը, ով հավաքել է 10150 ձայն: Արտակն ուներ 12027 ձայն:

«Հրապարակ». Ովքեր են ղեկավարելու ԱԺ մշտական հանձնաժողովները

«Հրապարակ թերթը գրում է. «Աստիճանաբար հստակվում է ՀՀԿ-ականների այն շրջանակը, որը պետք է մտնի ԱԺ, զբաղեցնի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ըստ աղբյուրների, կդառնա Հրայր Թովմասյանը։

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կպատժվե՞ն ԱԺ նիստերը տապալող պատգամավորները, թե՞ ոչ

Ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի համար տրվում են Գևորգ Կոստանյանի, Ֆելիքս Ցոլակյանի անունները, իսկ արտաքին կապերի հանձնաժողովը, որին կմիանա նաև եվրաինտեգրման հանձնաժողովը, կտրամադրվի Սամվել Ֆարմանյանին։

Ի դեպ, սիմվոլիկ օր՝ ապրիլի 24-ին է մեկնարկելու ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին վերջին անգամ կմասնակցի Աժ պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։ ԲՀԿ-ից ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգ չեն մեկնի։ «Շատ խառն ենք»,- ասացին, բայց ինչով՝ չբացատրեցին։ Իսկ Նստաշրջանը տեսարժան է լինելու, մանավանդ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մասով, որի դեմ ոչ միայն կոռուպցիոն մեղադրանքներ կան, այլև ԵԺԿ ֆրակցիայի նախագահ Աքսել Ֆիշերի հարուցած գործընթացը՝ Ագրամունտի՝ Սիրիա մեկնելու և ՌԴ ԱԳՆ աշխատակցի կողքին հայտնվելու առիթով։ Այցն իրականացվել է առանց ԵԽԽՎ լիազորության, և Ֆիշերն առաջարկում է դատապարտել դա»,-գրում է թերթը։

«Ժողովուրդ». Հայտնի է պաշտպանության նախարարի նոր տեղակալի անունը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից Արտակ Դավթյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

Հատկանշական է, որ նախորդ տարվա մայիսի 4-ին ԱԺ-ում փակ նիստի ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատգամավորների հետ հանդիպում էր ունեցել՝ ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով տեղեկություններ ներկայացնելու համար, Արտակ Դավթյանը նրան ասել էր. «Թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին այդպես են դիմում»:

«Ժողովուրդ»-ը Դավթյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք շարունակում է մնալ նույն տեսակետին և Օհանյանին համարում է սպարապետ: «Մեր բոլոր պաշտպանության նախարարներին, բոլորին անխտիր ես համարում եմ սպարապետներ: Իսկ ի՞նչ է, կարծում եմ՝ փոփոխական մարդու տպավորություն չեմ թողել»:

Լրահոս
0