00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացառիկ մանրանկար. 13-րդ դարի հայ թագավորական ընտանիքը

© Toros RoslinЕвангелие Королевы Керан. Царская семья Киликии
Евангелие Королевы Керан. Царская семья Киликии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է բացառիկ մի մանրանկար, որը հայ միջնադարյան մանրանկարչության գլուխգործոցներից մեկն է համարվում:

13-րդ դարում ստեղծված այս բարձրարվեստ խմբակային դիմանկարը պատկերում է Կիլիկիայի հայկական թագավորության արքա Լևոն 2-ին և Կեռան թագուհուն՝ իրենց երեք որդիների և երկու դուստրերի հետ: Թագավորական ընտանիքը ներկայացված է մանրանկարի ամբողջական պատկերի ստորին մասում՝ մի դրվագում, երբ նա երկնային օրհնություն է ստանում Տիրոջից:

Իր բնույթով եզակի այս գործը «Կեռան թագուհու ավետարան» հայկական ձեռագիր մատյանից է, որը պահվում է Երուսաղեմի Հայ առաքելական Սուրբ Հակոբ վանքում: Մատյանը գրվել և պատկերազարդվել է 1272 թվականին Կիլիկիայի թագավորության մայրաքաղաք Սիսում՝ Կեռան թագուհու պատվերով։ Բացի այս մանրանկարից, ավետարանում Քրիստոսի կյանքի դրվագները պատկերող բազմաթիվ այլ մանրանկարներ կան, այդ թվում՝ «Ավետում», «Ծնունդ», «Տեառն ընդառաջ», «Ղազարոսի հարությունը», «Այլակերպություն», «Խաչելություն», «Համբարձում» և այլն:

© Pontificalvisit«Կեռան թագուհու ավետարանից» (ամբողջական պատկերը)
Миниатюра из Евангелии Королевы Керан - Sputnik Արմենիա
«Կեռան թագուհու ավետարանից» (ամբողջական պատկերը)

Ձեռագիր մատյանի գրիչն է Ավետիսը, սակայն մանրանկարչի՝ այսինքն ներկայացվող այս գլուխգործոցի հեղինակի անունը մասնագետների կողմից վերջնականապես ստուգաբանված չէ: Որպես հեղինակ ընդունված է նշել 13-րդ դարի 2-րդ կեսի կիլիկյան մանրանկարչական դպրոցի մեծագույն ներկայացուցիչ Թորոս Ռոսլինի անունը։ Եվ, իրոք, նրբագեղությամբ և կատարողական բարձր վարպետությամբ իրականացված «Կեռան թագուհու ավետարանի» պատկերները շատ մոտ են մեծ նկարչի վառ և ինքնատիպ ստեղծագործական ոճին:

Կիլիկիայի թագավոր Լևոն 2-րդը, որը պատմագրության մեջ հիշատակվում է նաև որպես Լևոն 3-րդ, թագավորել է 1269-1289 թվականներին: 1262-ին ապագա թագավորը կին է ընտրում իշխան Հեթումի դուստր Աննային, որը 15 զավակ պարգևեց Լևոնին՝ 8 որդի և 7 դուստր։ Երբ իշխանուհի Աննան դառնում է թագուհի, նրան սկսում են կոչել Կեռան: Այդ ժամանակաշրջանում Կիլիկյան Հայաստանում օգտագործվել է հունարենից փոխառված «կիռ» բառը, որը նշանակում է «տիրուհի»: Թագուհի Աննան հենց սկզբից իրեն դրսևորել է որպես բարի, ազնիվ և բանիմաց անձնավորություն: Պալատականներն ու հասարակ ժողովուրդը սիրով և հարգանքով են վերաբերվել նրան: Այսպես, ժողովրդի համակրանքից ծնվեց «Կիռ Աննա» (տիրուհի Աննա) դիմելաձևը, որն էլ ժամանակի ընթացքում դառնում է կրճատ՝ Կեռան:

Русская версия

Լրահոս
0