Զատկի տոնը Երևանում. Welcome, ռուսաստանցիներ

© Sputnik / Sergey MelkonovЦерковь Святого Григория Просветителя
Церковь Святого Григория Просветителя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանն ընդգրկվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների ցանկում:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Հայաստանի մայրաքաղաքն այն վայրերից է, որտեղ ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են նշել Սուրբ Հարության տոնը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալությունը:

Ավիատոմսերի որոնման ծառայություն մատուցող Biletix ընկերության ներկայացուցչի խոսքով՝ անցած տարվա համեմատ Զատկի տոնին ամրագրված տոմսերի քանակն ավելացել է 9 տոկոսով: Պահանջված ուղղությունների թվում են Սոչին, Սիմֆերոպոլը, Սանկտ Պետերբուրգը, Երևանը և Միներալնիե Վոդին:

«Նշված բոլոր քաղաքներում զբոսաշրջիկների և հավատացյալների համար գրավիչ կենտրոններ կան»,- նշված է Ռոստուրիզմի հաղորդագրության մեջ:

Զբոսաշրջային առաջարկներ ներկայացնող մյուս ծառայությունների ու տուրօպերատորների տվյալներով՝ զբոսաշրջիկները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել նաև Հունաստանում, Աբխազիայում, Իտալիայում և Իսրայելում:

Русская версия 

Լրահոս
0