00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Յասեր Արաֆաթը մի անգամ հարցրեց․ «Իսկ իմ հայ եղբայրնե՞րը»

© Sputnik / Алексей ЖелезновИерусалим, армянский квартал
Иерусалим, армянский квартал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ո՞րն է հայկական համայնքի դերը Երուսաղեմում և որքա՞ն սուր է դրված հայկական թաղամասի հարցը պաղեստինա-իսրայելական հակամարտությունում։ Sputnik Արմենիայի եթերում այս և այլ հարցերի է պատասխանել ռուս փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Երուսաղեմը բազմազգ քաղաք է, հայերն այնտեղ ապրում են անհիշելի ժամանակներից. Sputnik Արմենիայի եթերում ասաց ՄՊՀ-ի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական քարտուղար Ալեքսանդր Դեմչենկոն։

Եվ թեև պաղեստինցիներն ու հրեաներն ավելի վաղ ժամանակից են բնակություն հաստատել, այնուհանդերձ հայկական համայնքը խոր արմատներ ունի Երուսաղեմում։

«Հայերն այնտեղ հաստատվել են մեր թվականությունը նախորդից բաժանող ժամանակահատվածում, հետագայում ընդունել են քրիստոնեությունը։ Հայկական թաղամասը Երուսաղեմի ամենահին թաղամասերից մեկն է, թեև ամենափոքրն է ու քիչ բնակեցված, բայց այնուամենայնիվ, այնտեղ մի քանի հազար մարդ կա», — նշեց Դեմչենկոն։

Երուսաղեմի հայերի զգալի մասը, ըստ փորձագետի, հավատացյալներ են։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Դեմչենկո
Ինչպես Յասեր Արաֆաթը մի անգամ հարցրեց․ «Իսկ  իմ հայ եղբայրնե՞րը» - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Դեմչենկո

«Այդ պատճառով նրանց հետաքրքրում է Սուրբ հողում կատարվող ամեն բան, նույնիսկ եթե դա առնչություն չունի համայնքի հետ։ Իսկ հայկական համայնքի դերը Երուսաղեմում հետևյալն է․ հայերն ավելի հեշտությամբ են կարողանում լեզու գտնել իսրայելական իշխանությունների հետ։ Հնարավոր է, որ դա կապված է մահմեդականների նկատմամբ ունեցած որոշակի անվստահության հետ, հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ հայերն ավելի շատ եվրոպական ուղղվածություն ունեն»,- ասաց ՄՊՀ դոցենտը։

Կողմերից յուրաքանչյուրը՝ Իսրայելը և Պաղեստինը, կարծում են, որ հայկական թաղամասը կարող է լինել իսրայելական կամ պաղեստինյան պետությունների կազմում։

«Մի հայտնի դեպք կա, երբ բանակցությունների ժամանակ քննարկվել է սահմանազատման հարցը, Յասեր Արաֆաթը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հայկական թաղամասն ընդգրկված չէ պաղեստինյան պետության կազմում: Արաֆաթը հարցրել է՝ իսկ ո՞ւր են իմ հայ եղբայրները»,- հիշեց Դոմչենկոն։

Ըստ դոցենտի՝ հայերը կարծում են, որ Իսրայելը որոշակի կայունություն ունեցող պետություն է, երկրի իշխանությունն էլ փորձված է, քանի որ այդ իշխանության օրոք նրանք ապրում են մի քանի տասնամյակ շարունակ։

«Իսկ Պաղեստինում, հատկապես 2007 թվականից հետո, արմատական իսլամիզմի աճի պատճառով գիտենք, որ կա Պաղեստինի ապաքրիստոնեացման խնդիր։ Քսաներորդ դարի սկզբին այնտեղ քրիստոնյաների թիվը զգալի էր, հետո սկսվեց արտագաղթը։ Քրիստոնյա բնակչության քանակը նվազում է անգամ Բեթղեհեմում, նախևառաջ՝ տնտեսական խնդիրների պատճառով», — ավելացրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ինչպես նշեց Դեմչենկոն, նա եղել է Երուսաղեմի հայկական թաղամասում, և ըստ նրա՝ քաղաքը կարծես մի խճանկար լինի, և այդ խճանկարի ամեն հատվածը շատ ներդաշնակ է։

«Քաղաքը շատ ասիական է, միևնույն ժամանակ՝ եվրոպական, այդ պատճառով մեծ տպավորություն է թողնում հավատացյալների և պատմություն սիրող մարդկանց վրա։ Իսկ ինչ վերաբերում է հայկական թաղամասին, ապա այն Երուսաղեմի «ավանդական» հատվածն է, որը չի ենթարկվում ժամանակին. նեղ փողոցներ, առևտուր, թուրքական գլխարկներով արաբներ, հրեաներ, հայ հոգևորականներ՝ իրենց հանդերձանքներով»,- ասաց նա։

Դեմչենկոն կարծում է, որ հայկական գործոնը կարևոր է Մերձավոր Արևելքում: Ըստ նրա՝ կարևոր որոշումներ կայացնելիս անհնար է անտեսել այդ տարածքում բնակվող ազգություններին:

Русская версия

Լրահոս
0