Թինա Կանդելակի. «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»

© Sputnik / Екатерина Чеснокова /  / Անցնել մեդիապահոցТина Канделаки
Тина Канделаки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի դերասանուհի և հաղորդավար Թինա Կանդելակին հպարտանում է հայերով, հատկապես՝ հայ ֆուտբլիստ Հենրիխ Մխիթարյանով: Նա Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ֆուտբոլիստի նկարը և մեջբերել Սևակի հայտնի բանաստեղծությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարով և Պարույր Սևակի բանաստեղծությամբ:

Կանդելակին լուսանկարի տակ հրապարակել է Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը:

«Матч ТВ»-ի պրոդյուսերն ու ճաաչված հաղորդավարուհին օրեր առաջ Instagram-ի իր էջում դիմել էր Հենրիխ Մխիթարյանին:

«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա»,- գրել էր Կանդելակին։

Հենրիխի արձագանքը չէր ուշացել: «Շնորհակալություն աջակցության համար, սիրելի Թինա»,- պատասխանել էր Մխիթարյանը։

Կանդելակիի վերջին գրառմանը հիմնականում հայերն են արձագանքել:

Օգտատերից ոմանք գրել են՝ «շնորհակալություն քեզ, Թինա», «Թինա, դու դեմք ես», մի քանիսն էլ վերափոխել են հաղորդավարու ազգանունը և «Կանդելակիի» փոխարեն գրել «Կանդելյան»:

Լրահոս
0