Կրակոցներ Թուրքիայի հանրաքվեի ժամանակ. կան զոհեր

© AFP 2023 / SEZAYI ERKENПротесты в Турции
Протесты в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Նախնական վարկածով՝ քաղաքական հայացքների բախումը վերաճել է հրաձգության:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Թուրքական Դիարբեքիր գավառի Յաբանարդի գյուղի ընտրատեղամասում վեճից հետո տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Այսօր՝ ապրիլի 16-ին, Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվել, որին մասնակցել է մոտավորապես 5 մլն մարդ: Քվեարկությունն առանց միջադեպերի չի անցել: Երկրի հարավ-արևելքում գտնվող գյուղի դպրոցներից մեկում տեղակայված ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է մահացել:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, սկզբում գործի են դրել փայտերն ու քարերը, այնուհետև անցել են փոխհրաձգության:

Ըստ իրավապահների՝ կռիվը ծագել է երկու ընտանիքի միջև, և պատճառը ոչ թե հանրաքվեն է եղել, այլ այն, որ նրանք չեն կարողացել կիսել գույքը:

Հետաքննություն է ընթանում: Ձերբակալվել է երկու մարդ:

Русская версия

Լրահոս
0