Դավիթ Թորոսյան. «Իհարկե, գոհ եմ տղաներից»

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցРоссиянин Егор Мехонцев в четвертьфинальном поединке с узбеком Элшодом Расуловым (слева направо) в весовой категории до 81 кг на ХХХ Олимпийских играх в Лондоне.
Россиянин Егор Мехонцев в четвертьфинальном поединке с узбеком Элшодом Расуловым (слева направо) в весовой категории до 81 кг на ХХХ Олимпийских играх в Лондоне. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 14-ին Թբիլիսիում ավարտվել է Դավիթ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Հայ բռնքամարտիկները երեք ոսկի, երկու արծաթ և երկու բրոնզ են նվաճել։ հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է տղաներից։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. «Մեր ութ բռնցքամարտիկներից յոթը մեդալ նվաճեցին. իհարկե գոհ եմ տղաներրից»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիում կայացած Դավիթ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարի արդյունքները.

«Բացի գերծանր քաշային Դավիթ Չալոյանից, բոլորն էլ մրցանակային, այդ թվում երեք առաջին տեղեր զբաղեցրին: Վրաստանի մայրաքաղաքում անցկացված մրցաշարը բավականի ուժեղ կազմ էր հավաքել: Տանտերերը հիմնական կազմով մասնակցեցին, ժամանել էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի հավաքականները»,- ասել է մարզիչը:

Նրա խոսքով` այժմ կշարունակեն պատրաստվել հունիսի 14-26-ը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Բռնցքամարտիկների մի մասը կշարունակի մարզվել «Դինամոյում», մյուսները՝ տեղերում:

«Մայիսի վերջին պլանավորում ենք մեկնել Վարշավա, որտեղ համատեղ հավաք և ընկերական մրցամարտ կունենանք Լեհաստանի հավաքականի հետ: Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,- նշել է Դավիթ Թորոսյանը:

Գլխավոր մարզիչը հավելեց նաև, որ մայիսին կկայանա պատանիների և երիտասարդների ՀՀ առաջնությունը: Ժամկետները պարզ կլինեն մոտ ապագայում:

Русская версия

 

 

Լրահոս
0