Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ժամանակին Երևանի մտավորականության մեջ էին մտնում նաև «լավ տղերքը»

© Sputnik / Asatur Yesayants / Ашот Геворгян
Ашот Геворгян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դերասան, ռեժիսոր Աշոտ Գևորգյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի ընթացքում խոսում է այսօրվա ու երեկվա Երևանի մասին՝ նշելով, որ ընդամենը 25-30 տարվա ընթացքում շատ բան է փոխվել մայրաքաղաքում:
Աշոտ Գևորգյան

Գևորգյանի խոսքով՝ քաղաքը ճանաչվում է մարդկանցով, իսկ քաղաքի դեմքը մտավորականությունն է:

«Անպայման չէ, որ մտավորական ասելիս հասկանանք գրող, ռեժիսոր, նկարիչ, բժիշկ: Ժամանակին քաղաքի մտավորականության մեջ էին մտնում նաև «լավ տղերքը»»,- ասում է նա:

Հիշում է, որ ընդամենը 25-30 տարի առաջ Գրողների միության մոտով անցնելիս մոտակա սրճարանում կարելի էր տեսնել հայտնի գրողներին, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ՝ հայտնի դերասաններին, ու նրանց կողքին՝ թաղային հեղինակություններին:

«Ուրիշ փոխհարաբերություններ էին, որը հիմա չկա»,- ասում է Գևորգյանը՝ շեշտելով, որ այսօր Երևանում փոխվել են մեծի ու փոքրի փոխհարաբերությունները, վերացել է միմյանց հանդեպ հարգանքը:

«Եթե անգամ կռիվ էր լինում, ու մեկն աղջկա հետ էր լինում, սպասում էին, որ աղջկան ճանապարհի, նոր հարցերը պարզեն»,- հիշում է նա՝ ևս մեկ անգամ նշելով, որ այսօր Երևանում շատ բան է փոխվել:

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):

Լրահոս
0