00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան հիվանդանոցի խրոնիկա. ինչպե՞ս ականջօղը հայտնվեց աղջկա գլխում

© Sputnik / Aram NersesyanБольница. Капельница
Больница. Капельница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
10 օր հիվանդանոցում անցկացնելով` հասկանում ես, թե ինչ արժեք ունի կյանքը և ինչպես է պետք իրականում ապրել այն։ Տեսնում ես բացառիկ դեպքեր ու դեմքեր, որոնց մասին սովորաբար լռում են, ու անկախ քեզանից արժևորում ես ունեցածդ։

Առաջին օրը հիվանդանոցում, որպես կանոն, սկսվում է ծանոթություններով։ Զարմացած ու հետաքրքրված հայացքներով քեզ են մոտենում այն հիվանդատերերը, որոնք օրեր, շաբաթներ ու նույնիսկ ամիսներ շարունակ այնտեղ են, գիտեն բոլոր ծակուծուկերը, ներհիվանդանոցային կարգուկանոնն ու բոլոր աշխատակիցներին։ Այդ տրամաբանությամբ ապրիլի սկզբին «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում «արդիական» էր հիվանդասենյակ «12»-ը։

Վիրահատության սպասելով

Առաջինը թիվ 12 հիվանդասենյակ մտավ 10-ամյա մի աղջնակ։ Մանկական պարզությամբ պատմեց իր հետ պատահածն ու նույն հանգստությամբ ասաց.

«Վաղը վիրահատելու են ինձ, գիտես, չէ՞, կարճ ա լինելու` մի 2 ժամ, ու կգնամ տուն»։

Պարզվում է` երկու տարի առաջ աղջիկը վազվզել է, խաղացել եղբոր հետ ու կորցրել ականջօղը։ Նեղսրտել է, լացել, հետո մոռացել կորստի մասին։

2 տարի անց աղջիկը սուր ցավեր է ունեցել գլխի շրջանում։ Տարել են բժշկի, ու ի՞նչ է պարզվել. ականջօղն անհայտ կերպով հայտնվել է գլխուղեղում։ Ասում են` գուցե ականջով է մտել։ Բժիշկներն էլ են զարմացել. Հայաստանում նման դեպք երբևէ չի գրանցվել։

Հայաստանի նյարդավիրաբուժության դպրոցի հիմնադիրը 96 տարեկան է - Sputnik Արմենիա
Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրը տոնում է իր 96-ամյակը

… Վիրահատությունը բարեհաջող անցավ։ Ոսկյա «ճանապարհորդը» կրկին աղջկա ձեռքում է։

Շուտով նրա ծննդյան տարեդարձն է։ Դեռ ամիսներ առաջ մայրը խոստացել էր տարեդարձին ականջօղ նվիրել։

Այսօր աղջիկը դրա մասին լսել անգամ չի ուզում։

Երեխայիս ոչ մեկի չեմ տա

Հիվանդասենյակի հաջորդ հյուրը 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող մի կին էր, որի երեխան ծնվել էր բնածին արատով։ Ամիսներ շարունակ Լիանան ու նրա 6 ամսական փոքրիկը դարձել են նեյրովիրաբուժության բաժանմունքի մշտական բնակիչը։ Ով գալիս-գնում է, իր պարտքն է համարում Լիանայի ու նրա երեխայի համար ուտելու մի բան առանձնացնել։

«Ինձ տեսնելով` մարդիկ առաջարկում են, որ երեխայիս մանկատուն տամ, բայց ես դա չեմ ուզում, պուճուրիս շատ եմ սիրում»,- ասաց Լիանան։

Նրա ամուսինը ևս հաշմանդամության կարգ ունի։ Մշտական աշխատանք չունի, հայացքն այս ու այն կողմ է գցում, սրան-նրան խնդրում, որ մի գործ տան, բայց, ինչպես կինն է ասում, հաշմանդամության պատճառով ամուսնուն որպես ձրի աշխատուժ են «օգտագործում»։

Բուժքույրերը Լիանային հիացմունքով են նայում, ասում են, որ նա բոլորից լավ է նայում իր փոքրիկին։

Բոլոր հիվանդասենյակներում չկրկնվող ճակատագրեր են, որոնք պատահականության, սխալի կամ անզգուշության հետևանքով միավորվել են մի հարկի տակ։ Կյանքն այստեղ որոշակի ժամանակահատվածում կանգ է առնում ու շարունակվում նոր ռիթմով։ Կողքի հայացքով նայում ես մարդկանց ու արժևորում կյանքդ, սկսում նոր պլաններ կազմել ապագայի վերաբերյալ։ Բայց հենց այնտեղից դուրս ես գալիս, մոռանում ես ամեն ինչ, անում քայլեր, որոնք ոչ մի կապ չունեն պլաններիդ հետ։

Русская версия

Լրահոս
0