00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Դեմիրճյան. փոքր երկրի մեծ ղեկավարը

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցПервый секретарь ЦК Компартии Армении К.С.Демирчян
Первый секретарь ЦК Компартии Армении К.С.Демирчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: 85-ամյա հոբելյանի կապակցությամբ Sputnik Արմենիան անդրադարձել է փոքր երկրի համար նրա կատարած մի քանի մեծ գործերին:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Լրանում էր ցեղասպանության 50-ամյակը: 50 տարի պաշտոնապես արգելված ու ամեն տարի ապրիլի 24-ին հայ մտավորականության ու երիտասարդների գաղտնի կազմակերպվող հիշատակի միջոցառումները որոշվեց բերել պաշտոնական մակարդակի:

1964թ. ՀԿԿ ԿԿ քարտուղար Յակով Զարոբյանը նամակով դիմեց ԽՄԿԿ ԿԿ-ին՝ խնդրելով թույլ տալ պետականորեն նշել ցեղասպանության 50-ամյակը: Ավելի ուշ թույլ տրվեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը: Հուշահամալիրի շինարարության պատասխանատու նշանակվեց այն ժամանակ Երևանի քաղկոմի քարտուղար Կարեն Դեմիրճյանը:

Երիտասարդ գործչի համար սա առաջին փորձությունն էր, որը նաև մեկնարկ դարձավ նրա հետագա գործունեության համար:

Եղեռնի զոհերի հուշահամալիրին հաջորդեցին Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, Արփա-Սևան ջրատարը:

© Архив мэрии и метрополитена ЕреванаՄետրոպոլիտենի շինարարությունը
Строительство метрополитена недалеко от мельницы, 1979 год - Sputnik Արմենիա
Մետրոպոլիտենի շինարարությունը
1960-ական թվականներին Երևանն արագ աճող բնակչությամբ արդյունաբերական քաղաք էր: Վերգետնյա տրանսպորտը քաղաքին դժվարությամբ էր բավարարում: Կարեն Դեմիրճյանը համարձակ որոշում կայացրեց` խորհրդային իշխանություններին համոզել Երևանում մետրո կառուցել:

Բայց դրա համար կային անհաղթահարելի թվացող խոչընդոտներ. քաղաքը չուներ 1 միլիոն բնակչություն, երթևեկությունն էլ առերևույթ անհրաժեշտ չափով ծանրաբեռնված չէր:

Կարեն Դեմիրճյանին հաջողվեց քաղաքի բնակչությունը հասցնել 1 մլն-ի, իսկ երևանյան երթևեկությունը դիտարկելու համար Մոսկվայից գործուղված մասնագետներն իրենց փորձով զգացին մետրոյի անհրաժեշտությունը:

Քաղաքային իշխանությունները պետավտոտեսչության աշխատակիցներին նախապես տեղեկացնում էին, թե որ հատվածներով են այդ օրը դիտարկումներ անելու մոսկվացի հյուրերը: Ավտոտեսուչներն էլ քաղաքի ամբողջ տրանսպորտն ուղղում էին այդ կողմ: Արդյունքում Երևանի տրանսպորտի գերծանրաբեռնվածությունն արձանագրած մասնագետները դրական եզրակացություն տվեցին:

Երևանյան մետրոպոլիտենի շինարարությունից հետո Կարեն Դեմիրճյանը նախաձեռնեց մեկ այլ մեծամասշտաբ նախագիծ: 1975 թվականին Հայաստանի կառավարությունը դիմեց Մոսկվային՝ Մարզահամերգային համալիր կառուցելու թույլտվություն ստանալու համար:

© PhotoՄարզահամերգային համալիր
Спортивно-концертный комплекс им.К.Демирчяна - Sputnik Արմենիա
Մարզահամերգային համալիր

Մարզահամերգային համալիրի շինարարության բյուջեն հաստատվեց 35 միլիոն ռուբլի:

Համալիրի սպորտային հատվածը բացվեց 1983 թ.-ին, համերգային մասի բացումն ուշացավ գրեթե պատրաստի կառույցում բռնկված հրդեհի պատճառով: Վարկած կար, թե համալիրը դիտավորյալ է հրդեհվել: Ինքը՝ Դեմիրճյանը, գոնե հրապարակավ մշտապես հերքել է նման հնարավորությունը:

Հանրության ու մտավորականության մի հատվածը դեմ էր, որ ՄՀՀ-ն կառուցվի Ծիծեռնակաբերդում, Մեծ եղեռնի հուշահամալիրի հարևանությամբ: Կարեն Դեմիրճյանը հակադարձում էր. եթե Ծիծեռնակաբերդը սգո վայր է, ապա համալիրը խորհրդանշելու է մեր ազգի վերածնունդը:

Շինարարության ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով կենտրոնական իշխանությունը համալիրի կառուցումը սառեցնելու որոշում կայացրեց: Կարեն Դեմիրճյանը ներքին կարգով հրահանգեց չդադարեցնել աշխատանքները: Բայց գտնվեցին մատնողներ: Մոսկվայից հատուկ հանձնաժողով եկավ տեղ հասած լուրերը ճշտելու:

Բայց մինչ ՙհյուրերն՚ օդանավակայանից կհասնեին Երևան, նրանց ժամանման լուրն ավելի շուտ հասավ: Համալիրի շինարարության վրա աշխատող բանվորներին հրահանգվեց թաքնվել Ծիծեռնակաբերդի անտառում, մինչև հյուրերի հեռանալը:

Հանձնաժողովը շինհրապարակն ամայի գտավ:

Ավելի ուշ Կարեն Դեմիրճյանը մեկնեց Մոսկվա և շինարարությունը շարունակելու թույլտվություն ու լրացուցիչ ֆինանսավորում ստացավ:

© Sputnik / Asatur YesayantsԾիծեռնակաբերդ
Цицернакаберд. Мемориал жертвам Геноцида армян  - Sputnik Արմենիա
Ծիծեռնակաբերդ

1978 թվականին Կարեն Դեմիրճյանին հաջողվեց ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատել հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, որը կենտրոնական մարմինները ջանում էին հանել: 1980 թվականին Դեմիրճյանի ջանքերով կանխվեց Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» անունը կրող ավտոմայրուղու Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը: Փոխարենը կառուցվեց Մեղրի-Քաջարան մայրուղին և Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։

Երկրի ու անձամբ իր առջև ծառացած խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծող ղեկավարն անգամ կյանքի վերջին պահին հավատարիմ մնաց իր սկզբունքին։

«Տղաներ, էս ձևով հարց չեն լուծում…». սրանք Կարեն Դեմիրճյանի վերջին խոսքերն են՝ ուղղված 1999թ հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճ ներխուժած մարդասպան ահաբեկիչներին։

Русская версия

Լրահոս
0