Ռուսական ռազմակայանի զինծառայողները հանձնում են ձմեռային շրջանի ուսուցման ստուգարքը

© Sputnik / Asatur Yesayants / Учения на полигоне "Алагяз"
Учения на полигоне Алагяз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի ընդհանուր ղեկավարությամբ սկսվել է ձմեռային շրջանի ուսուցման ստուգարքների հանձնումը:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Պատրաստության մակարդակի գնահատման ընթացքում ներգրավված են 2 հազարից ավելի զինծառայողներ և շուրջ 500 միավոր զենք ու ռազմական տեխնիկա: Այս մասին տեղեկացնում են օկրուգի մամուլի ծառայությունից։

рукопашный бой - Sputnik Արմենիա
Ռուսական ռազմակայանի հետախույզները ձեռնամարտի վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում

Զորամիավորման զինծառայողների կողմից ստուգարքների հանձնումը կտևի երեք շաբաթ և կանցկացվի երեք փուլով: Առաջին փուլում գնահատվելու է ռազմակայանի ամբողջ անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը, մարտական հերթապահության, օպերատիվ պատրաստության, զենքի ու ռազմական տեխնիկայի վիճակը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, իրավակարգի և զինվորական կարգապահության պահպանումը:

Երկրորդ փուլում Գյումրիի և Երևանի զինվորական կայազորների մշտական տեղաբաշխման վայրերում զինծառայողները ստուգարքներ են հանձնելու ղեկավար փաստաթղթերի, կանոնադրությունների, անվտանգության պահանջների իմացության գծով և լուծելու են սիտուացիոն ու մարտավարական խնդիրներ:

Երրորդ փուլի ընթացքում գնահատվելու են ստորաբաժանումների պրակտիկ գործողությունները ծովի մակերևույթից 1,5 հազարից մինչև 2,2 հազար մետր բարձրության վրա գտնվող «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում ցերեկային ու գիշերային ժամերին:

Պարապմունքների ընթացքում զորամիավորման զինծառայողները կատարելու են թրթուրավոր և զրահատանկային տեխնիկայի վարման վարժանքներ, հրաձգություն: Նաև ռազմական օկրուգի հանձնաժողովը անձնակազմից նորմատիվներ է ընդունելու հատուկ, տեխնիկական, մարտավարական, շարային և ֆիզիկական պատրաստությունից, ռազմական տեղագրությունից և ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանությունից:

Русская версия

Լրահոս
0