Լևոն Արոնյան – Մագնուս Կարլսեն` ոչ–ոքի

© armsport / Левон Аронян, Магнус Карлсен
Левон Аронян, Магнус Карлсен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լևոն Արոնյան–Մագնուս Կարլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի։ Պարտիան ավարտվել է 70-րդ քայլում։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. Sputnik. Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը։

Шахматы. Турнир претендентов на звание чемпиона мира - Sputnik Արմենիա
Արոնյան–Նակամուրա խաղից հետո ՖԻԴԵ-ն պատժեց շախմատիստին

Պարտիան ավարտվել է 70-րդ քայլում։

Այս տուրում գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերը պարտվել է չինացի Հոու Յիֆանին, իսկ Ֆաբիանո Կարուանան ուժեղ էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչիից։ Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի և գերմանացի Մատիաս Բլյոբաումի միջև պարտիան դեռ շարունակվում է։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել Մեյերի հետ։

Русская версия

Լրահոս
0