Հայաստանում ծնված դասախոսը լավագույնն է ճանաչվել ԱՄՆ–ում

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցКласс. Ученики
Класс. Ученики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անգլերենի մասնագետ, Հայաստանում ծնված Սուսաննա ՄակՖիլոմին լավագույնն է ճանաչվել Ամերիկայի միացյալ նահանգներում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ամերիկացի դրամատուրգ, բանաստեղծ և կոմպոզիտոր Սթիվեն Սոնդհայմի անվան պարգև, ինչպես նաև 10 հազար դոլար պարգևավճար կստանա Սուսաննա ՄակՖիլոմին, որը 2017 թվականի անգլերենի լավագույն դասախոսն է համարվել, հայտնում է Alexandria News պարբերականը։

Международный аэропорт Лос-Анджелеса. США - Sputnik Արմենիա
Հայկական Ամերիկան. ինչպես են հայերն ապրում ԱՄՆ-ում

Իր ուսանողների կողմից հեղինակավոր մրցանակի առաջադրված ՄակՖիլոմին, «Քենեդու» ամերիկյան կենտրոնի որոշմամբ, ներառվել է տարվա լավագույն դասախոսների տասնյակում։

Ինչպես նշում է պարբերականը, Սուսաննա ՄակՖիլոմին ԱՄՆ է մեկնել Հայաստանից, որտեղ երկար տարիներ աշխատել է Երևանի մանկավարժական համալսարանում, ինչպես նաև եղել է երկրի պաշտոնական դեմքերի թարգմանիչը։ Միգրացիայից հետո ՄակՖիլոմին դասավանդել է Վերջինիա և Յուտա նահանգների ուսումնական հաստատություններում։ 2013 թվականին Սուսաննան Ալեքսանդրիա քաղաքում մասնավոր դպրոց է բացել։

Русская версия

Լրահոս
0