Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Համահայկական նվագախմբի ելույթը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

© Sputnik / Asatur YesayantsАрмен Амирян
Армен Амирян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել է Համահայկական նվագախմբի առաջին համերգի մասին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։
Արմեն Ամիրյան

«Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված համերգին մի քանի տասնյակ հայ երաժիշտ կմասնակցի` աշխարհի 40 երկրից»,— ասաց Ամիրյանը։

Նախագիծը կհամախմբի Հայաստանում և աշխարհի այլ երկրներում ապրող ու ստեղծագործող՝ դասական երաժշտության ասպարեզում հաջողությունների հասած հայ պրոֆեսիոնալ երաժիշտներին:

Համահայկական նվագախմբի տարբերանշանը փյունիկ թռչունն է՝ Հ-աձև պատկերմամբ: «Հ» տառը «Համահայկական» բառի խտացումն է, իսկ փյունիկ թռչունը խորհրդանշում է այն, որ նվագախմբի կազմավորումը մեկ անգամ ևս ապացուցում է, որ դժվարագույն պատմական ուղի անցած ու իսպառ բնաջնջվելու փորձերն արհամարհած հայ ազգը ի զորու է կրկին վեր բարձրանալու և ճախրելու երկնքում, ինչպես հաղթական մի փյունիկ:

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):

Լրահոս
0