ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարդասիրական քայլ է կատարել և օգնել անօթևանին։ Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները։
«Հենրիխ Մխիթարյանն առատաձեռնություն է դրսևորել և Մանչեսթերի կենտրոնում գումար է տվել անօթևանին»,- գրում է Daily Mail-ը։
Հայտնի ֆուտբոլիստն իտալական ռեստորանից դուրս գալուց հետո նկատել է իր Մերսեդեսի մոտ կանգնած անօթևանին, մոտեցել է նրան և գումար տվել։
Լուսանկարիչները կարողացել են որսալ պահը և լուսանկարել։
© Eamonn and James Clarke / Մխիթարյանն օգնել է մուրացկանին

Մխիթարյանն օգնել է մուրացկանին
Նշվում է, որ Մխիթարյանը 5 ֆունտ է տվել է գումար խնդրող տղամարդուն, սակայն մեքենան չթույլատրված վայրում կայանելու համար Մխիթարյանը տուգանվել է 60 ֆունտով: