Իրանում հնագույն ստորգետնյա քաղաք են հայտնաբերել

© Photo: Eligold / В Иране обнаружен подземный город возрастом 2 000 лет
В Иране обнаружен подземный город возрастом 2 000 лет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հնագետները Իրանի Համադան գավառում 2000 տարվա պատմություն ունեցող ստորգետնյա քաղաք են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Երկարատև պեղումների արդյունքում հնագետների մի խումբ Իրանի Համադան գավառի Սամեն քաղաքի տարածքում շուրջ 2000 տարվա պատմություն ունեցող ստորգետնյա քաղաք են հայտնաբերել, հայտնում է Sputnik-ը` հղում անելով Khabar online տեղեկատվական գործակալությանը։

Համադան գավառի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության բաժնի ղեկավար Ալի Խաքսարի (Ali Khaksar) խոսքով` հայտնաբերված քաղաքը գտնվում է ժամանակակից Սամեն քաղաքի տակ։ Այն Թեհրանից 400 կմ դեպի արևմուտք է և մոտ 2000 տարվա պատմություն ունի։

Ստորգետնյա քաղաքը կազմված է միմյանց հետ կապված 25 շինություն ունեցող թունելներից, որոնք նախկինում որպես տներ էին ծառայում։ Ներկա պահին 9 տներից հաջողվել է դուրս բերել 60 մարդու աճյուն։

Ենթադրաբար, այն կառուցվել է Աքեմենյան կայսրության (մ.թ.ա. 550-330 թ.թ.) անկման և Պարթևական կայսրության (մ.թ.ա. 247 — 224 թ.թ.) ծաղկման միջև ընկած ժամանակահատվածում։
Պեղումները Համադանում սկսվել են 2005 թվականին և շարունակվում են արդեն ավելի քան 10 տարի։

Русская версия

Լրահոս
0