00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

The Hollywood Reporter. թուրք օգտատերերը հարձակում են գործել «Խոստում» ֆիլմի վրա

© Survival Pictures, 2016Фильм "Обещание" (The Promise)
Фильм Обещание (The Promise) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած Տորոնտոյում ֆիլմի ցուցադրության ժամանակ հնչած բարձր ծափահարություններին՝ թուրք օգտատերերը IMDb–ում ֆիլմի գնահատականը իջեցրել են մինչև 1,8 միավոր։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Թուրք օգտատերերն աշխատում են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի վարկանիշը իջեցնելու ուղղությամբ, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Տորոնտոյում ֆիլմի պրեմիերային ներկա գտնված պրոդյուսեր Մայք Մեդավոյը պատմել է, որ դիտումից հետո 900 հոգանոց դահլիճը ծափահարում էր, որից հետո, հանկարծակի, 100 հազար մարդ ֆիլմը չափազանց վատ են գնահատել։

Певица Шер - Sputnik Արմենիա
Շերը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«IMDb-ում կարող էին միայն պարզել, թե որտեղից այդ ձայները։ Դրանք Կանադայից չէին, այսինքն՝ այդ մարդիկ ներկա չեն եղել Տորոնտոյում»,- հայտնում է Մեդավոյը։

«Խոստում» ֆիլմի դեմ առցանց արշավը այնպիսի կայքերում է տարվում, ինչպիսին Incisozluk-ն է, որը 4chan անանուն ֆորումի նմանատիպն է։ Օգտատերերը կոչ են անում փչացնել ֆիլմի վարկանիշը IMDb-ում և YouTube-ում։ Պարբերականը օրինակ է բերում Incisozluk հաղորդագրություններից մեկը։

«Ժողովուրդ, Հոլիվուդը լիամետրաժ ֆիլմ է նկարահանում այսպես կոչված՝ Հայոց ցեղասպանության մասին և թրեյլերն արդեն 700 հազար դիտում է հավաքել։ Մենք պետք է դրա դեմն առնենք և շտապ»,- գրված է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ օգտատերը բավարարվածությամբ նշել է, որ ֆիլմը արագ սկսել է բացասական արձագանքներ հավաքել, և IMDb —ում գնահատականները հասել են 1,8 աստղի։

Премьера фильма Обещание в Лос-Анджелесе - Sputnik Արմենիա
«Խոստում» ֆիլմի պրեմիերան Լոս Անջելեսում. Քիմն ու Շերը արտասվեցին

Ինչպես The Hollywood Reporter պարբերականին հայտնել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, Տորոնտոյի կինոփառատոնին պրեմիերայից հետո ֆիլմի մասին արձագանքները տարբեր էին, սակայն ամենամեծ դժվարությունը, որի հետ բախվեցին նախագծի ստեղծողները վարձակալին փնտրելիս, այն էր, որ հայերի ցեղասպանությունը մինչ օրս վիճելի թեմա է մնում։

«Այն դեպքում, երբ 28 երկիր, ինչպես նաև Ամերիկայի 50 նահանգներից 45-ը, ճանաչել է ցեղասպանությունը, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են պահպանել այն մերժելու քաղաքականությունը։ Ավելին` տնտեսական և դիվանագիտական ճնշում են գործադրում (ընդհուպ մինչև սպառնալիքներ) նրանց վրա, ովքեր իրենց տեսակետը չեն կիսում։ Քաղաքական ճնշումների պատճառով ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի կառավարությունը կփորձի ազդել ֆիլմի առաջխաղացման վրա»,- ասաց նա։

Նրա խոսքով` ամերիկյան իրողության զավեշտալի կողմերից մեկն այն է, որ արտասահմանյան կառավարությունները կարող են վերահսկել արվեստը։

«Ամենաբարձր մակարդակում, տարբեր ստուդիաներում, մեզ ասում էին՝ կարևոր չէ, թե որքան լավն է ձեր ֆիլմը, որոշ ընկերություններ երբեք այն վարձույթի չեն հանի։ Սա խայտառակ իրականություն է»,- հայտնել է պրոդյուսերը։

«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա»» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։ Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Հայաստանում և Ռուսաստանում այն կցուցադրվի ապրիլի 27-ին։

«Խոստում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #keepthepromise (պահիր խոստումը) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:

Русская версия

Լրահոս
0