Ադրբեջանն Արցախի դեմ կիրառել է հակատանկային նռնականետ ու դիպուկահար հրացաններ

© Sputnik / Asatur Yesayants / Военнослужащие вооруженных сил РА
Военнослужащие вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն այս գիշեր արձակել է շուրջ 760 կրակոց, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):

Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում ակտիվորեն կիրառել տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս
0