102-րդ ռազմաբազայի զինծառայողը ոչ թե փախել է, այլ որոնվում է որպես անհետ կորած

© Sputnik / Asatur Yesayants / 102-я российская военная база в Гюмри
102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողը ոչ թե փախել է, այլ որոնվում է որպես անհետ կորած: Այդ մասի Sputnik Արմենիան տեղեկացավ Շիրակի մարզային ոստիկանությունից: Ի դեպ, այն մասին, որ վերջինս անհետ կորել է՝ ոստիկանությունը տեղեկացել է հենց 102-րդ ռազմաբազայից:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ըստ վարչության տեղեկության՝ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ապրիլի 18-ին է հաղորդում ներկայացրել ոստիկանություն առ այն, որ ապրիլի 16-ին, առավոտյան ժամը 9:30 սահմաններում պայմանագրային զինծառայողն իր ազատ ժամին դուրս է եկել բնակության վայրից ու չի վերադարձել:

Ըստ հաղորդման, անհետ կորած զինվորականը պայմանագրային զինծառայող Դ. Լ.-ն է, որն ապրում է ռազմաբազային պատկանող հանրակացարանում:

Ոստիկանությունը նաև հայտնում է, որ զինծառայողը եղել է քաղաքացիական հագուստով ու առանց զենքի։

Ոստիկանությունը և ռազմաբազայի հրամանատարությունը որոնողական աշխատանքներ են տանում:

Լրահոս
0