Երևանի որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես կփակվեն

© Sputnik / Asatur YesayantsДорожное движение, улица.
Дорожное движение, улица. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներ մինչև լուսաբաց կփակվեն։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ապրիլի 18-ի երեկոյան ժամը 20:30-ից մինչև ապրիլի 19-ի լուսաբաց, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, Մաշտոցի պողոտան՝ սկզբնամասի թունելային հատվածից մինչև Պուշկին փողոց ընկած հատվածը, տրանսպորտային երթևեկի համար միակողմանի փակ կլինի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Իսկ ժամը 21:30-ից մինչ լուսաբաց, համանման աշխատանքներով պայմանավորված, կփակվի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի՝ մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկ բարձրացող ճանապարհահատվածը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

Լրահոս
0