Հայաստանում որսորդները ոչ մի կանոնի չեն ենթարկվում

© Sputnik / Павел Лисицын /  / Անցնել մեդիապահոցКомплексные состязания подружейных собак памяти Р.Калашникова
Комплексные состязания подружейных собак памяти Р.Калашникова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում որսի արտոնագիր ունեցողներն իրականում որևէ կանոնի չեն ենթարկվում: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում կան որսի կազմակերպմամբ ու իրականացմամբ զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպություններ, որոնք ձևակերպված են որպես որսորդական տնտեսություններ, ստանում են համապատասխան թույլտվություններ, բայց իրականում որևէ կանոնի չեն ենթարկվում: Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում օրինական հիմունքներով իրականացվող որսի խնդրին, նման դիտարկում արեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Մենք այսօր այս մասով ունենք հետամնաց օրենսդրություն, որը գրեթե զրոյական վիճակում է»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ նախարարությունը մտադիր է բարելավել իրավական դաշտն ու հստակեցնել որսի արտոնագիր ունեցող ընկերությունների աշխատանքը:

«Լավ որսորդական տնտեսությունը օգուտ է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից, ոչ միայն օգուտ է կենսաբազմազանության պահպանմանը, այլև շատ օգտակար է տնտեսության զարգացման տեսակետից: Սա խաղի հստակ կանոն է, որը պետք է սահմանվի և պահպանվի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ խնդրի լուծման միակ ուղին օրենսդրական փոփոխություններն են, կանոնների հստակ սահմանումն ու հստակ պայմանավորվածություններն այդ ընկերությունների հետ:

© Sputnik / Nelli Danielyan / Արծվիկ Մինասյան
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում նշված կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ:

Առկա խնդրի քննարկման և լուծման նպատակով բնապահպանության նախարարությունում առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կկազմակերպվի քննարկում՝ որսով զբաղվող և նրանց գործունեությունից դժգոհ կազմակերպությունների մասնակցությամբ:

Ի դեպ, Հայաստանում իրականացված որսի մասին վերջին գրառումը համացանցում հայտնվել է այս տարի ապրիլի 6-ին: Ռուսաստանյան լեռնային որսորդների ակումբի անդամ Վլադիսլավ Ռեզնիկը կազմակերպության կայքում հրապարակված հոդվածում պատմում է Հայաստանի Սյունիքի մարզում «Սաֆարի ինտերնացիոնալ» ընկերությանը պատկանող տարածքում իրականացրած հայկական մուֆլոնի որսի մասին: Ռուսաստանցի որսորդը կայքում նաև որսի լուսանկարն է հրապարակել:

Русская версия

© Владислав Резник / Վլադիսլավ Ռեզնիկն իր որսի հետ
Владислав Резник с дичью: безоаровый козел - Sputnik Արմենիա
Վլադիսլավ Ռեզնիկն իր որսի հետ
Լրահոս
0