ՅՈՒՆԵՍԿՕ–ի ղեկավար չի կարող դառնալ նա, ով ոտնահարում է կառույցի արժեքները

© Sputnik / Asatur Yesayants / Лариса Алавердян
Лариса Алавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տևական ժամանակ Ադրբեջանում մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնած Փոլադ Բյուլբյուլօղլին առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ղեկավարի պաշտոնում։ ՀՀ հասարակական կազմակերպությունների կոալիցիան կարծում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի արժեքները չհարգող մարդը չի կարող դառնալ դրա ղեկավար։ Sputnik Արմենիան զրուցել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի-Sputnik, Գոհար Սարգսյան. Լարիսա Ալավերդյանը նախ տեղեկացնում է` Փոլադ Բյուլբյուլօղլու` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելու դեմ արտահայտվելը ոչ մի կապ նրա ազգային պատկանելության հետ։

Խնդիրը, ՀՀ-ում մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի ձևակերպմամբ, վերաբերում է հենց տվյալ անձին։ Այլ կերպ ասած`մեկը, որը չի հարգում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեհամակարգը, չի կարող ղեկավարել այդ կառույցը։

Флаги Армении и России - Sputnik Արմենիա
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պատասխանել է Բյուլբյուլօղլու հայտարարությանը

«Նա 1988-ից մինչև 2006 թվականը եղել է Ադրբեջանի մշակույթի նախարարը։ Հենց այդ տարիներին են Ադրբեջանում տեղի ունեցել բարբարոսություններ այլ ազգերի մշակութային արժեքների ոչնչացման ուղղությամբ։ Բավական է հիշեցնեմ, որ նրա օրոք են վառել ու գմբեթազուրկ արել հայկական եկեղեցին, որ գտնվում է Բաքվի կենտրոնում»,- ասաց Ալավերդյանը։

Ալավերդյանի վստահեցմամբ` Բյուլբյուլօղլու գործողությունները միայն հայերի դեմ չեն եղել։

«Հայտնի մշակութային գործիչ Մուսլին Մագամաևը ժամանակին ասել է` իմ ոտքը չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ այնտեղ մշակույթի նախարար է Փոլադ Բյուլբյուլօղլին»,- հիշեցրեց Լարիսա Ալավերդյանը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը ավելորդ չհամարեց կրկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնաքարային արժեքները` խաղաղություն, մշակութային բազմազանություն, կրթության, գիտության զարգացում բոլոր ժողովուրդների համար՝ անկախ էթնիկական ծագումից։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար չի կարող լինել այն անձը, որը ոտնահարում է այդ արժեքները։ Բյուլբյուլօղլուց բացի, կա ևս 8 թեկնածու։ Նրանցից ոչ մեկի մասին այդքան խայտառակ տեղեկություններ չեմ գտել»,- ասաց Ալավերդյանը։

Главный секретарь национальной комиссии ЮНЭСКО в Армении Ваграм Кажоян и заместитель министра культуры Армении Арев Самуэлян - Sputnik Արմենիա
ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում հայտնվելու համար հայտերն անհեթեթ են դառնում

Այս մտահոգությունները Լարիսա Ալավերդյանը Հայաստանի հասարակական կազմակերպությունների կոալիցիայի հետ զետեղել է մեկ ընդհանուր նամակի մեջ ու հանձնել Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչին։ Ու, որպեսզի հետո չասեն, որ նամակը տեղ չի հասել, մի օրինակն էլ ուղարկել են հատուկ փոստով։

Լարիսա Ալավերդյանն այսօրվա պես հիշում է Բյուլբյուլօղլու հորը, որը, նրա խոսքով, սատարում էր երկրի ներսում ապրող բոլոր ազգություններին և նրան սիրում էր ամբողջ ժողովուրդը։ Այս ամենը նա, ցավոք, չի կարող ասել որդու` Փոլադ Բյուլբյուլօղլու մասին։

Լրահոս
0