ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղի թեմայով եռակողմ հանդիպումը հնարավոր է

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցМария Захарова
Мария Захарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը լիովին հնարավոր է, սակայն հստակ տեղեկություն առայժմ չկա։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՌԴ արտգործնախարարությունը չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Ղարաբաղի թեմայով հանդիպման հնարավորությունը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ղարաբաղյան կարգավորման թեմայով նման շփումների հնարավորություն կա, սակայն հստակ տեղեկություն առայժմ չկա։ Երբ լինի, մենք այդ մասին անպայման կտեղեկացնենք»,- ասել է Զախարովան։

ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը չի բացառել, որ ղարաբաղյան թեման կարող է քննարկվել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեի հանդիպման ժամանակ։

Русская версия

Լրահոս
0