00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարուսույցը կպատմի հրեա աղջկա ողբերգական կյանքի մասին

© Sputnik / Asatur YesayantsРима Пипоян в пресс-центре Sputnik Армения
Рима Пипоян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բարև, Կիթի» մոնոներկայացման բալետի համաշխարհային պրեմիերան կկայանա Բեռլինում ապրիլի 29-ին, հանդիսատեսի առջև ելույթ կունենա հայ բալետմեյստեր Ռիմա Պիպոյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Մոնոներկայացումը, որն այս օրերին Բեռլինում բեմադրում է «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն և հիմնադիր Ռիմա Պիպոյանը, կօգնի հերթական անգամ աշխարհին պատմել այն մասին, որ XX դարում իրականացվեցին ազգերի զանգվածային կոտորածներ։

Памятник жертвам Холокоста в Армении - Sputnik Արմենիա
Հարգում ենք Հոլոքոստի զոհերին, հիշում` Հայոց ցեղասպանությունը

Իր ելույթով Ռիման հանդիսատեսին կպատմի հրեա աղջկա` Աննա Ֆրանկի մասին, որի օրագիրը դարձավ Հոլոքոստի զոհ դարձած միլիոնավոր մարդկանց ողբերգական ճակատագրերի մարմնացումը։

«Մեկ տարի առաջ պարուսույցի հատուկ կրթաթոշակ ստացա, որն ինձ իրավունք է տալիս հանդես գալու եվրոպական բեմերում։ Մեկ տարի շարունակ ես ծրագրում էի այդ ներկայացումը։ Անցյալ տարվա հուլիս-օգոստոսին ես եղա Բեռլինում, և տարբեր թեմաներ ուսումնասիրելով, ընտրեցի հենց այս թեման` Աննա Ֆրանկի օրագիրը»,— ասաց Պիպոյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Ինչպես ամեն ինչ սկսվեց

Այն բանից հետո, երբ Պիպոյանն ուսումնասիրեց թեմայի վերաբերյալ բոլոր նյութերը, սկսեց նախապատրաստվել մոնոներկայացմանը։

«Երկար էի մտածում և երաժշտություն փնտրում ելույթիս համար։ Երևանից ընկերներս խորհուրդ տվեցին հրեա կոմպոզիտոր Աննա Սեգալին։ Նա միանգամից ուրախությամբ ընդունեց հենց այդ թեմայով ներկայացում բեմադրելու նախաձեռնությունս»,- ասաց Պիպոյանը։

Արդյունքում Սեգալը երկար ժամանակ օգնում էր հայ պարուսույցին բեռլինյան բեմում ներկայացում կազմակերպելու գործում։

Համատեղ ջանքերով նախապատրաստվեց մոտ 30 րոպեանոց տևողությամբ բալետային համարը։ Պիպոյանը պատմեց, որ աշխատել է նաև ռուս կոմպոզիտոր Ելենա Ռիկովայայի հետ։

Կիթի

Հեղինակի մտահղացման համաձայն՝ բեմում պարուսույցի ելույթի ժամանակ ցուցադրվելու է Աննա Ֆրանկի մասին պատմող ֆիլմը։ Բեմադրությունը կոչվել է «Կիթի»` հենց այսպես էր վերնագրել իր օրագիրը հրեա աղջիկը։

«Ներկայացումը հետևյալի մասին է. Կիթի անունով աղջիկը փողոցում իր ոտքին հարմար կոշիկ է գտնում։ Երբ աղջիկը սկսում է կրել այդ կոշիկները, նրա գլխում պատմություններ են հայտնվում, իսկ այդ պատմությունները ցուցադրվում են էկրանին»,- պատմեց Պիպոյանը։

Шествие Я Каро в Ереване - Sputnik Արմենիա
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր. Թուրքիայում հիմա 1915 թ–ի ապրիլի 24-ն է

Ավելի ուշ պարզվում է, որ այդ պատմությունները հենց Աննա Ֆրանկի կյանքի պատմություններն են և կոշիկներն էլ իրեն էին պատկանում։ Այդպես Կիթի անունով աղջիկը ծանոթանում է զոհված Աննայի պատմությանը և հասկանում, որ ուզում է դրանք կյանքի կոչել։

«Կիթին որոշում է նվիրել իրեն Աննա Ֆրանկի երազանքներին և այնպես ապրել, ինչպես կապրեր Հոլոքոստի ժամանակ սպանված հրեա այդ աղջիկը»,- ասաց Պիպոյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք զուգահեռներ չի անցկացրել Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև, և արդյո՞ք էմոցիաները նրան չեն խանգարի ելույթի ժամանակ, Պիպոյանն ասաց, որ չէր ցանկանա շեշտը դնել կոնկրետ թեմայի վրա։

«Այս ելույթով ես կբարձրացնեմ մարդկային ողբերգության թեման, ոչ թե կոնկրետ Հայոց ցեղասպանության կամ Հոլոքոստի… Երբ Բեռլինում գտնվելիս ես ուսումնասիրեցի բոլոր նյութերը Աննա Ֆրանկի մասին, հիվանդացա՝ գիտակցելով, թե ինչ է նա զգացել 2 տարի շարունակ փակի տակ գտնվելով»,- նշեց պարուսույցը։

Եվ այդ պատճառով, Պիպոյանը որոշեց շեշտը դնել այն բանի վրա, որ նման սարսափելի ողբերգություն կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ` մեծից փոքր։

Русская версия

Լրահոս
0