00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան–Թել Ավիվ` «Armenia»–ի թևերով և ցածր գներով

© Sputnik / Aram Nersesyan Самолет авиакомпании "Армения" в аэропорту "Звартноц"
Самолет авиакомпании Армения в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Armenia» ավիաընկերությունը մայիսից կգործարկի Երևան–Թել Ավիվ–Երևան չվերթը։ Սա ոչ միայն ընկերության, այլև Հայաստանի քաղավիացիայի հերթական ձեռքբերումն է։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Armenia» ավիաընկերության ինքնաթիռը Թել Ավիվի ուղղությամբ առաջին չվերթը կիրականացնի մայիսի 17-ին։ Կանոնավոր թռիչքները նախատեսված են շաբաթական երկու անգամ` հինգշաբթի և կիրակի օրերին։

«Ավիաընկերության ղեկավարությունը Թել Ավիվի և Մոսկվայի ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին հայտնել էր դեռ առաջին ասուլիսի ընթացքում։ Հենց այդ ժամանակ էլ հայ հասարակությունը տեղեկացավ, որ երկրի ավիաշուկայում նոր ավիաընկերություն է հայտնվում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Հայաստանից Իսրայել առաջին չվերթը նախատեսված էր ապրիլի 21-ին, սակայն քաղաքական խնդիրների պատճառով «Armenia» ավիաընկերությունը չվերթեր իրականացնելու իրավունք չստացավ։

Խնդիրներն ավիաընկերության հետ կապ չունեին և պետք է լուծվեին ավելի բարձր մակարդակով։ Ընկերության ներկայացուցիչների ու Հայաստանի քաղավիացիայի` մեկ տարի տևած քրտնաջան աշխատանքի արդյունքում «Armenia»-ն, ի վերջո, Իսրայելի ուղղությամբ կանոնավոր չվերթեր իրականացնելու հնարավորություն ստացավ։

Гора Арарат - Sputnik Արմենիա
Հայաստանից ուղիղ թռիչքներ կիրականացվեն դեպի Իսրայել

«Այս ուղղությունը շատ մեծ պահանջարկ ունի։ Մենք Երևան — Թբիլիսի — Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ չվերթեր էինք իրականացնում վրացական «Georgian Airways» ավիաընկերության հետ համատեղ», —ասաց Խաչատրյանը։

Երևան-Թել Ավիվ չվերթի տոմսը կարժենա 49 եվրո (չվերթից 60 օր առաջ գնելու դեպքում), սակայն այդ գումարին ավելանում են տուրքերը, որոնք մոտավորապես 50 եվրո են կազմում։

Այն ուղևորները, որոնք 30 օր առաջ են ծրագրում մեկնել Իսրայել, Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթի տոմսը կարող են գնել մոտավորապես 225 եվրոյով (ներառված է 20 կգ ուղեբեռ և 10 կգ ձեռքի ուղեբեռ)։ Չվերթը կտևի 2 ժամ 30 րոպե։

Իսրայելը հետաքրքրում է հայերին ոչ միայն իր տեսարժան վայրերով, այլև այն փաստով, որ այնտեղ հայկական մեծ համայնք կա։ Հրեաների համար էլ Հայաստանը գրավիչ է էքստրեմալ զբոսաշրջության հնարավորություններով։

Ավիաընկերությունը Թել Ավիվի ուղղությամբ կանոնավոր թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել ապրիլի 19-ին։ «Armenia» ընկերությունը ներկա պահին կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Վորոնեժ և Մինվոդի, ինչպես նաև ունի չարտերային չվերթեր։

«Armenia» ավիաընկերությունն ունի երկու ինքնաթիռ` Boeing 737-500 և Boeing 737-700։ Անձնակազմում կա 53 աշխատակից։ Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս):

Լրահոս
0