00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի 22 կազմակերպություն անցյալ տարի մոտ 1,2 միլիոն դոլար գրանտ է ստացել

© Sputnik / Asatur YesayantsАрман Гукасян
Арман Гукасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016թ-ին Հայաստանյան շուրջ 2 տասնյակ հասարակական կազմակերպություն Արևմուտքից ավելի քան 1 մլն դոլար դրամաշնորհ է ստացել: «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն այս ֆինանսավորումը Հայաստանի ազգային շահի համար վտանգավոր է համարում:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Անցնող մեկ տարվա ընթացքում Հայաստանի 22 հասարակական կազմակերպություն ամերիկյան NED-ից (Ազգային ժողովրդավարական հիմնադրամ) և EED (Եվրոպական ժողովրդավարական հիմնադրամ) 1 241 714 դոլար գրանտ է ստացել: Այդ մասին այսօր հայտնեցին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ անդամները՝ նման ֆինանսավորումը Հայաստանի ազգային շահի համար վտանգավոր որակելով:

«Մենք կարծում ենք, որ դա քաղաքական պատվեր է: Այդ պատվերը տրվում է մի կենտրոնից։ Այդ ՀԿ-ները հայտնվում են փողոցում, կարծես թե, պաշտպանելով ակտիվիստների շահերը, բայց այնպես է ստացվում, որ բոլոր ՀԿ-ները, որոնք մեր ցանկում կան, հանդս են գալիս մի հայտարարությամբ, մի ճակատով»,- ասաց «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը։

Արման Ղուկասյանի համոզմամբ՝ Արևմուտքից տրվող գրանտները Հայաստանում ազգային շահին չեն ծառայում: Այդ գրանտների արդյունքը, նրա խոսքով, գունավոր հեղափոխություններն են:

Митинг - Sputnik Արմենիա
Հարցում. հարցվածների 67% չի հավատում Հայաստանում գունավոր հեղափոխության հնարավորությանը

Կատարված հետազոտության համաձայն, արևմտյան հիմնադրամներից 2016 թ.-ին 60 660 դոլար ստացել է «Հելսինկյան ասոցիացիան՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի դիտարկման համար, 91 380 դոլար՝ «Լրագրողների անկախ ցանց» ՀԿ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերլուծության, 49636 դոլար՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»՝ ԱԺ ընտրությունները դիտարկելու համար և այլն:

Ասուլիսին ներկա էր նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը, որը ներկայացրեց, թե ինչ կարգով է իրենց կազմակերպությունը դրամաշնորհ ստանում:

«ՀԿ խորհուրդը հրավիրում է քննարկում, որի արդյունքում որոշվում է, թե ինչ գրանտային ծրագիր մշակենք ու ում դիմենք, դրանից հետո միայն խորհուրդը հաստատում է ծրագիրն ու ներկայացում ազգային ժողովրդավարական կամ որևէ այլ հիմնադրամ: Դուք այնպես եք խոսում, կարծես այդ NED-ն իր ծրագիրն ուղարկում է մեզ, մենք էլ պարտադրված կատարում ենք»,- ասաց Գևորգ Ղահրամանյանը:

Ինչ վերաբերում է քաղաքական գործունեության մասին հնչած մեղադրանքին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչը հերքեց այդ տեսակետը՝ հայտարարելով, որ իրենց դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են բացառապես անկախ փորձագետների մասնակցությամբ:

Акция протеста в Ереване - Sputnik Արմենիա
Լրագրողներն ու ՀԿ-ները՝ գունավոր հեղափոխությունների գործիք

Ասուլիսի բանախոսները, սակայն, վստահ են՝ արևմտյան դրամաշնորհները քաղաքական նպատակ են հետապնդում:

«Մեր գլխավոր նպատակն այն չէ, որ եվրոպական հիմնադրամները դրամաշնորհներ չտան, այլ այն, որ չտան դրամաշնորհներ քաղաքական խնդիրների լուծման համար, որովհետև ՀԿ-ն և քաղաքականությունը տարբեր բաներ են, ՀԿ-ն պետք է չմտնի քաղաքական դաշտ»,- ասաց Արման Ղուկասյանը:

Որպես զեկույցում նշված խնդիրների լուծում «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ անդամները որոշել են դիմել կառավարությանն ու ԱԺ-ին՝ ՀԿ-ների մասին օրենքը վերանայելու և օտարերկրյա դրամաշնորհների նպատակները վերահսկելու մասին որոշում ընդունելու առաջարկով:

Լրահոս
0