Սերժ Սարգսյանը խոստանում է լուծել զինծառայողների բնակարանային հարցերը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ, հինգշաբթի Երևանում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Պետությունը շարունակելու է նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը։ Այսօր՝ ապրիլի 20-ին, «Ազգ-բանակ-2017» համաժողովում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես արդեն հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը»,-ասաց երկրի նախագահը:

Սարգսյանը նաև նշեց, որ հանձնարարել է նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները։

Երևանում ապրիլի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը նվիրված է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին։ Համաժողովի շրջանակում ապրիլի 21-ից 23-ը Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ի տարածքում ցուցահանդես է գործելու, որը այցելուներին կներկայացնի տեղական ուսումնական հաստատությունների ծրագրերը, նախագծերը և ձեռքբերումները։ Ներկայացված կլինեն նաև ռազմական տեխնիկայի և ռազմաարդյունաբերության նմուշներ։

Русская версия

Լրահոս
0